Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի պահ, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ»:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման հանդիսավոր արարողությանժամանակ իր խոսքում:

Վարչապետը նշել է, որ մեծ ուրախությամբ և ջերմությամբ է ողջունում բոլոր հյուրերին Երևանում, որը դարձել է համաշխարհային երկխոսության կենտրոն:

«Կենսաբազմազանությունը նաև կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքն է: Էկոհամակարգերի խաթարում է կարող է խորացնել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են լուծման համար մեծ ջանքեր: Մեր բնական ժառանգությունը՝ Սևանից մինչև անտառային էկոհամակարգեր, հիշեցնում է, որ պետք է պատասխանատվություն և երկարաժամկետ մտածողություն:

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: Մեր նպատակն է արդեն իսկ առկա հանձնառությունների զարգացումը, նոր հանձնառությունների ներգրավումը՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգման: Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսությունները կառուցել ենք պատկերացմամբ,  թե բնությունը անսպառ երևույթ է, որը կարող ենք կառավարել և ենթարկել մեզ, բայց բնությունն այդպես չի գործում: Ջրհեղեղները, հրդեհվող անտառները, էկոհամակարգերի քայքայումը մեզ հիշեցնում է մեկ հիմնարար ճշմարտություն՝ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի պահպանումը սերտ են միմյանց»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ ՀՀ ուղերձը հստակ է՝ կենսաբազմազանության  պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ արդյունքները պետք է լինեն շոշափելի:

«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի, մասնատվածությունից՝ համագործակցության։

Սա նշանակում է ՝ գործել հանուն բնության»,- ասել է վարչապետը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ