Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Գևորգ Սուջյանը, որը տարիներ շարունակ գտնվել է ադրբեջանական գերության մեջ, ուղիղ եթերում անդրադարձել է իր ձերբակալությունից հետո տեղի ունեցած մի դեպքի՝ կապված գումարի փոխանցման և այն վերադարձնելու պահանջի հետ։​​

Նրա խոսքով՝ Մոսկվայից Արթուր անունով մի տղամարդ իր ձերբակալությունից հետո՝ 2020 թվականին, երբ ինքն արդեն Ադրբեջանում էր, կապվել է կնոջ՝ Լիլիթի հետ և պահանջել վերադարձնել իր փոխանցած գումարը։ Արթուրը, ըստ Սուջյանի, հայտնել է, որ պատերազմի ընթացքում օգնություն տեղափոխելու նպատակով գումար է փոխանցել, սակայն օգնությունը չի հասցվել, ուստի պահանջում է գումարը վերադարձնել։ Սուջյանի խոսքով՝ խոսքը 100-200 հազար ռուբլու մասին է։ Նրա կինը՝ Լիլիթը, տղամարդուց փոխանցումը հաստատող չեկ է պահանջել, սակայն վերջինս պատասխանել է, որ չեկ չունի։

 

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Գևորգ Սուջյանն ասել է. «Ես եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին։ Եթե դու տղա ես, կապվի՛ր իմ հետ։ Ամեն լծակ օգտագործելու եմ, որ քո համար լացացնեմ, որ դու պատասխան տաս, հա՛, էն ամենի համար, որ մեր ժողովուրդը պիտի իմանա։ Այսինքն՝ եթե նույնիսկ դու փոխանցած լինեիր էդ գումարը, ինձ թվում է, որ ստավկեն ավելի մեծ էր իմ արածը՝ պետության համար, ժողովրդի համար, քան էդ 100000 դրամը։ Որ դու դրա համար պիտի զանգեիր ու կնոջս հետ տենց խոսայիր ու ասեիր, որ ինձ հետաքրքիր չէ, որոշի, բան, իմ գումարը հետ տվեք»։​​

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ