Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին

Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
«Եվրոպական մի շարք պետությունների քաղաքական ղեկավարությունները տարիներ շարունակ իրենց արտաքին քաղաքականության առանցքում դրել են Ռուսաստանի թուլացման և միջազգային ազդեցության սահմանափակման ռազմավարությունը։ Սակայն այսօր այդ նույն երկրները կանգնած են ներքաղաքական լուրջ մարտահրավերների, հասարակական բևեռացման և սեփական քաղաքացիների դժգոհության աճի առջև։
 
Եվրոպական քաղաքներում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու հասարակական ընդվզումները վկայում են իշխանությունների և հասարակության որոշ հատվածների միջև խորացող անվստահության մասին։ Հատկանշական է հատկապես երիտասարդ սերնդի դժգոհությունը, որն ավելի ու ավելի վճռականորեն է վիճարկում քաղաքական վերնախավերի որոշումները՝ պահանջելով ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների և ազգային շահերի իրական պաշտպանություն։
 
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ արտաքին հակառակորդին թուլացնելու քաղաքականությունը չի կարող փոխարինել սեփական պետության կայունության, հասարակական համերաշխության և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը։ Հայտնի ասացվածքն ասում է. «Ուրիշի համար փոս մի՛ փորիր, ինքդ կընկնես մեջը»։
 
Այսօր այդ խոսքերը եվրոպական որոշ քաղաքական առաջնորդների համար հնչում են ոչ միայն որպես ժողովրդական իմաստություն, այլև որպես սեփական ռազմավարական սխալների հետևանքների մասին լուրջ նախազգուշացում», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ