Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times
ՄիջազգայինՆույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին, գնահատում է New York Times-ը:
Լրատվամիջոցը կարծում է, որ ամերիկյան քաղաքական համակարգը ներկայումս նախագահին լայն հնարավորություններ է տալիս խոչընդոտելու Կոնգրեսին, նույնիսկ եթե հանրապետականները կորցնեն իրենց մեծամասնությունը։
Թրամփը կկարողանա դատարանում բողոքարկել վարչակազմի դեմ հետաքննությունները՝ ձգձգելով գործընթացները մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ Ավելին, 2024 թվականի Գերագույն դատարանի որոշումը ամրապնդեց նախագահի անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից պաշտոնական գործողությունների համար։
Դեմոկրատները նաև դժվարություններ կունենան Իրանի հետ պատերազմը կանգնեցնելու հարցում։ Հեղինակի խոսքով՝ Սպիտակ տունը կկարողանա օգտագործել Պենտագոնին նախկինում հատկացված միջոցները, և Թրամփն իրավունք ունի արգելափակել նոր բյուջետային սահմանափակումները վետոյի միջոցով։ Դրա հաղթահարումը կպահանջի երկու պալատների 2/3 ձայները։
Դեմոկրատների հիմնական լծակը կարող է լինել դաշնային դատավորների, այդ թվում՝ Գերագույն դատարանի նշանակումների արգելափակումը, եթե կուսակցությունը մեծամասնություն ստանա Սենատում։
Այսպիսով, ըստ Թուբինի, նույնիսկ դեմոկրատների համոզիչ հաղթանակը միջանկյալ ընտրություններում պարտադիր չէ, որ հանգեցնի Թրամփի լիազորությունների էական սահմանափակման։
