«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակի առթիվ։

Քրեակատարողական ծառայության ամենօրյա աշխատանքի հիմքում պատասխանատվությունն է պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Մեր աշխատանքում պետականամետությունը դրսևորվում է ոչ միայն օրենքի և ծառայողական պարտականությունների հետևողական պահպանմամբ, այլև պետության շահի գիտակցմամբ և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմամբ։

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր։ Եվ հենց այդ մոտեցմամբ է միայն հնարավոր ակնկալել, որ պետության և հասարակության օրենքներն ու արժեքները խախտած անձը, հանդիպելով իր հանդեպ արժանապատիվ մոտեցման, հետ կկանգնի հանցավոր ուղուց և հարգալից վերաբերմունք կդրսևորի պետության, հասարակության և անհատների հանդեպ։

Այս աշխատանքը հեշտ չէ։ Այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, տոկունություն, համբերություն և ամենակարևորը՝ նվիրվածություն։ Ձեր ամենօրյա աշխատանքը՝ հաճախ անտեսանելի, նպաստում է ոչ միայն քրեակատարողական համակարգի բնականոն գործունեությանը, այլև դրա շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և անսահման երախտիքը։

Արձանագրելով հաջողությունները և ձեռքբերումները՝ մենք շարունակում ենք վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները, մեր ջանքերն ուղղում դրանց լուծման ուղղությամբ, զարգացած երկրների լավագույն փորձը հաշվի առնելով՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան արդի և նորարարական լուծումներ ենք կիրառում։

Այսօր առանձնահատուկ երախտագիտությամբ ուզում եմ հիշել նաև մեր նախկին ծառայակիցներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքով, փորձով և տարիների նվիրումով ներդրում են ունեցել Քրեակատարողական ծառայության կայացման և զարգացման գործում։ Ձեր անցած ճանապարհը մեր ընդհանուր պատմության կարևոր մասն է։

Շնորհավորում եմ բոլորիդ այս խորհրդանշական օրվա առթիվ։

Մաղթում եմ առողջություն, ուժ, արժանապատիվ ծառայություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։ Թող յուրաքանչյուրիդ աշխատանքը նպաստի պատասխանատու և մարդակենտրոն պետական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։

Շնորհավո՛ր Քրեակատարողական ծառայողի օրը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ