Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
