«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի վերջին մրցումային օրերին գորգ դուրս եկան ազատ ոճայինները, տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հայաստանի ընտրանին մրցավայր էր մեկնել ամբողջական կազմով՝ ներկայացուցիչ ունենալով բոլոր 10 քաշային կարգերում, սակայն պատվո հարթակ բարձրանալ հաջողվեց միայն մեկ ըմբիշի։

Ազատ ոճայինների կազմում ամենատպավորիչ ելույթը գրանցեց 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ։ Հայ ըմբիշը մրցաշարում անցկացրեց չորս գոտեմարտ և տոնեց երեք հաղթանակ։ Երրորդ տեղի համար վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը գերարդյունավետ պայքարում 14։9 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Բեհրուզբեկ Թուրանմուրատովին՝ ապահովելով Հայաստանի միակ մեդալը ազատ ոճում։

Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականը մեդալային պաշարը համալրելու ևս երկու իրական հնարավորություն ուներ, սակայն մեր ըմբիշները պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում՝ բավարարվելով 5-րդ հորիզոնականով։

Չնայած հայ ազատ ոճայիններից ոչ մեկին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, հավաքականը նախորդ տարվա համեմատ առաջընթաց գրանցեց։ Վաստակած 49 միավորով Հայաստանի թիմը եզրափակեց լավագույն տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը։ Առաջին տեղում է Իրանը՝ 180 միավորով, երկրորդում ՌԴ-ն՝ 171 և ԱՄՆ-ը՝ 104 միավորով։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասի Մ-23 աշխարհի առաջնությանը 10 ըմբիշով էր մասնակցել նաև հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը։ Հունահռոմեականները հայրենիք են վերադառնում երկու արծաթե մեդալով. աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի պատվիրակությունն ամերիկյան ստուգատեսն ավարտեց 3 մեդալով (2 արծաթ, 1 բրոնզ)։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ