Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Հանդիպում

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը, ով առիթ ունեցել է 4 տարի ղեկավարել Ջերմուկ համայնքը այսօր էլ շարունակում լինել համայնքի բնակիչների ֆավորիտ թեկնածուն: Երիտասարդ համայնքի ղեկավարի թեկնածուն, ով մեկ տարի նաեւ ղեկավարել է մարզը ունի բարձր հեղինակություն, վայելում է բնակիչների վստահությունն ու հարգանքը՝ շնորհիվ իր կատարած աշխատանքի, բաց և անմիջական շփման. «Եզակի մարդկային արժեքներ կրող մարդ է` մեր համայնքի ղեկավարի թեկնածու պարոն Արսենյանը, ով մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Ո'չ ապահովված ընտանիքում մեծանալ, ոչ պաշտոնը նրա մարդկային տեսակը չփոխեց, էլ ինչ պետք սրանից ավել»,-ասում են համայնքի բնակիչները:

Ջերմուկում համայնքի բնակիչները տեսնում և ընտրում են զարգացման ու կայունության ճանապարհը։ Համայնքում հարցումները փաստում են` համայնքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու` Վահագն Արսենյանի միասնականությամբ ու աշխատանքով շարունակելու է խաղաղ զարգացման ճանապարհ հոկտեմբերի 25-ից հետո եւս:

Իսկ, թե ի?նչ խոստանում սիրված համայնքապետի թեկնածուն Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներին ընտրվելուց հետո «Իրավունքը» զրուցել է անձամբ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Արսենյան, Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները վստահ են, որ հոկտեմբերի 25-ին հենց Դուք եք լինելու ընտրված համայնքապետ: Ձեզ հետ հույս են կապում բոլորը` մեծից մինչեւ փոքր, վստահ են, որ Ձեր նպատակուղղված աշխատանքի արդյունքում համայնքը կդառնա կզարգանա ու էլ ավելի ճանաչելի կդառանա աշխարհով մեկ:

- Ինչպես գիտեք, չորս տարի եղել եմ համայնքի ղեկավար և հետո վերջին մեկ տարի մարզպետ: Այդ ողջ ընթացքում ընդհանրապես կոմունիկացիաների վրա ենք աշխատել, Ջերմուկ քաղաքում զբոսաշրջային բազում ծրագրեր ենք իրականացրել այդ թվում` Ջերմուկ ամենահայտնի տեսարժան վայրերից` Ջերմուկ խորհրդանիշ դարձած եղնիկի հուշարձան գնացող ճանապարհի բարեկարգումն ենք իրականացրել: Հոկտեմբերի 25-ին ընտրվելու դեպքում էլ ամբողջ ռեսուրսները կենտրոնացնելու ենք Ջերմուկ քաղաքի որպես զբոսաշրջային քաղաք` զարգացնելու եւ աշխարհին էլ ավելի ճանաչելի դարձնելու համար: Էքստրիմի սիրահարների համար նախատեսում ենք զիփլայններ, տեսարժան վայրեր հասնելու վերելակներ: Նոր ծրագրերից մեկը, եթե ոչ ամենակարևորը` օդանավակայանի կառուցումն է, նախատեսում ենք մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել: Կառավարությունը ամեն բան անում է ոչ միայն Ջերմուկի, այլ ողջ Վայոց Ձորի մարզի զարգացմանը միտված: Չկա մի հարց, որի մասին տեկեկացնենք Կառավարությանը ու հարցը լուծում չստանա:

- Պարոն Արսենյան, Դուք բավականին երիտասարդ ղեկավար եք, բայց հասցրել եք համայնքի բնակիչների և առհասարակ ամբողջ մարզում մեծ սեր ու հարգանք վայելել։ Օրինակ, Ձեզ բնութագրելիս ասում են` մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր։ Ո՞րն է Ձեր, այսպես ասած, հաջողության գրավականը և ունե՞ք սկզբունք, որը երբեք չեք դավաճանում, և որը հենց Ձեր լավ ղեկավար լինելու գրավականն եք համարում։

-Շնորհակալ եմ նման գնահատականի համար, կարծում եմ այդ ամեն ինչի համար շնորհակալ եմ իմ ընտանիքին` ինձ տված դաստիարակության համար: Ես միշտ ապրել եւ շարունակելու եմ ապրել Ջերմուկում` անելով հնարավորը համայնքի զարգացման եւ առաջընթացի համար:  Անկախ նրանից, թե կընտրվեմ համայնքի ղեկավար, թե ոչ. ապրելու եմ Վայոց ձորի մարզում` աշխատելով եւ արարելով ի նպաստ ոչ միայն Ջերմուկի, այլ ողջ` մարզի:

-Պարոն Արսենյան, Ձեզ բնորոշելուց ջերմուկցիները առանձնացնում են Ձեր անաչառությունն ու օբյեկտիվությունը: Ասում են` Արսենյանի օրոք մարզը, համայնքը սկսեց շնչել, վերջ դրվեց խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններին:

-Շնորհակալ եմ իմ բնակիչներին այդ ամենը տեսնելու եւ բարձրաձայնելու համար: Գաղտնիք չէ, որ ես մինչև համայնքի ղեկավար լինելը գործունեություն եմ ծավալել, «Ջերմուկ գրուպում» սեփականատերն եմ, ու նման խնդիր չունեմ ինչ-որ ծանոթի տեղավորելու պետական աշխատանքի: Իսկ աշխատանքի կարիք ունեցող անձանց հնարավորության դեպքում տեղավորում ենք մեր ընտանեկան բիզնեսներում: Երբեք պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնում եւ չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար:

-Եվ վերջում, ունե՞ք խոսք ուղղված Ձեր ընտրողներին և առհասարակ մարզի բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր, որ վստահում են Ձեզ, ովքեր հավատում են Ձեզ, և նրանց, ովքեր, որ  Ջերմուկի զարգացման հույսը կապում են բացառապես Ձեզ հետ:

- Նախ կցանկանամ մեր հայրենակիցներին, որ առաջին հերթին խաղաղություն լինի թե՛ Ջերմուկում, թե՛ մեր հանրապետությունում: Խոստանում եմ  եւ հուսով եմ, որ միասնական ջանքերով Ջերմուկը վերածելու է յուրաքանչյուր ջերմուկցու երազած  զբոսաշրջային քաղաքի, որը անմրցելի կլինի աշխարհի զբոսաշրջային քաղաքների հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ