Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները

Տնտեսություն

Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները։ Այս մասին տեղեկացրել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը երեք փուլով փոխանցվել է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող օֆշորային ընկերությանը՝ շուրջ 18 մլրդ դրամի դիմաց։ Մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հուլիսի 18-ը՝ ժամանակավոր կառավարչի նշանակման օրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից շահաբաժինների տեսքով դուրս է բերվել շուրջ 24 մլրդ դրամ»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրության գերակա շահ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ