«Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու
Միջազգային
Search
Որոնել
Քաղաքական
Ներքին կյանք
24-ի նախագիծ
Միջազգային
Մշակույթ
Սպորտ
Տնտեսական
Լրահոս
Միջազգային
«Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու
19/10/2026 15:00
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով Թուրքիայի հետ լարված հարաբերություններին, հայտարարել է. «Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ ուղիղ առճակատման չենք գնա։ Ամեն դեպքում, փորձում եմ կանխել դա», հայտնում է Ermenihaber.am-ը։
Սեպտեմբերին Նյու Յորքում ընթացած ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը։
Նեթանյահուն ասել էր. «Էրդողանը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր ասում է, որ կտիրի Երուսաղեմին։ Ոչ, պարոն, չեք տիրի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը։ Թուրքիան և Էրդողանը հակասեմական ստի գերտարածողներ են։ Ոչ, պարոն Էրդողան, դուք Երուսաղեմի կառավարիչը չեք լինի»։
