Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում  2026-ի ռազմավարական գործընկեր

Տնտեսություն

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի միջազգային բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր։ «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով ՄԱԿ-ի COP17 համաժողովին ընդառաջ կազմակերպված սիմպոզիումը միավորել էր բնապահպանության համաշխարհային առաջնորդներին, պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ 
Սիմպոզիումը նվիրված էր պետական պահպանվող տարածքներից դուրս բնության պահպանության կառավարման նոր մոդելներին և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի իրականացմանը («Նպատակ 3»՝ Մինչև 2030 թվականը պահպանել Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ը)։ 
Երկօրյա ծրագրում ընդգրկված էին բարձր մակարդակի քննարկումներ, մասնագիտական և զուգահեռ նիստեր՝ իրավական ու ինստիտուցիոնալ համակարգերի, համայնքային կառավարման, մոնիթորինգի, բնապահպանական ֆինանսավորման և արդյունավետ կառավարման թեմաներով։ Քննարկումների արդյունքում ընդունվեց «Երևանի գործողությունների կոչ» (Yerevan Call to Action) ռազմավարական փաստաթուղթը, որը դառնալու է 2027–2030 թթ․ միջազգային ճանապարհային քարտեզը՝ «Նպատակ 3»-ի (Target 3 / 30x30) իրագործման համար։ Այս ձևաչափով  միջոցառումը COP-ի շրջանակներում կազմակերպվում է առաջին անգամ, և հավակնում է դառնալ դրա անբաժանելի մասը։ 
Սիմպոզիումի շրջանակում հոկտեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացված Welcome Reception-ի ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին FPWC հիմնադրամի կողմից հանձնվեց «Կանաչ մարտիկ» մրցանակը (Green Warrior Award)՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված երկարամյա և հետևողական կորպորատիվ հանձնառության համար։ Մրցանակը շնորհվում է բնության պահպանության գործում կայուն և նշանակալի ներդրում ունեցող գործընկերներին։ 
«Ինձ համար և  Ucom-ի համար շատ թանկ է այս գնահատականը։ Այն արդյունք է տարիների համագործակցության, մեր գործընկերների հետ իրականացված կոնկրետ աշխատանքի և այն համոզմունքի, որ տեխնոլոգիան կարող է և պետք է ծառայի նաև բնության պահպանությանը։ Կապը, տվյալները, մոնիթորինգային համակարգերը և վերականգնվող էներգիայի լուծումները կարող են իրական ազդեցություն ունենալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել բնությունն ու կենսաբազմազանությունը։ Մեզ համար մեծ պատիվ է այս աշխատանքը շարունակել FPWC-ի հետ և ներկայացնել այն միջազգային հարթակներում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց նաև «Բնապահպանության ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետ և արդարացի ձևավորում» պանելային քննարկմանը, որի նպատակն էր վեր հանել բնապահպանության ոլորտում գործող և ձևավորվող ֆինանսավորման մեխանիզմները, պարզել, թե ովքեր կարող են իրականում օգտվել դրանցից, և հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ երկարաժամկետ, կայուն և արդարացված ֆինանսավորում ապահովելու համար։
«Բնության պահպանությունն այլևս լոկ պասիվ պաշտպանություն չէ․ այն պահանջում է առաջադեմ տեսլական, տեխնոլոգիական զինանոց և անհատնում հանձնառություն։ «Կանաչ մարտիկ» մրցանակը պարզապես գնահատանք չէ, այլ ճանաչումն այն փաստի, որ Ucom-ն ու Ռալֆ Յիրիկյանը տարիներ շարունակ կանգնած են բնապահպանական առաջնագծում։ Երբ տեխնոլոգիական առաջատարը դառնում է բնության պաշտպանության հավատարիմ զինակից, «30x30» գլոբալ թիրախը թղթից վերածվում է շոշափելի իրականության։ Երևանի սիմպոզիումով մենք ապացուցեցինք, որ Հայաստանը պատրաստ է աշխարհին առաջնորդել պետական պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանման նորարարական մոդելներով», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ucom-ը կարևորում է այն հարթակների աջակցությունը, որոնք միավորում են մասնագիտական փորձը, նոր գաղափարներն ու գործընկերային հնարավորությունները՝ նպաստելով բնության պահպանության ոլորտում գործնական և երկարաժամկետ լուծումների ձևավորմանը՝ հանուն Հայաստանի բնության պահպանության։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ