Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal
ՄիջազգայինՊուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու, հայտնում է The Wall Street Journal–ը:
Հրապարակման համաձայն՝ Կրեմլը առաջարկել է եռակողմ բանակցություններ անցկացնել նոյեմբերի 18-19-ը Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։
Զելենսկին չի մասնակցելու առաջարկվող հանդիպմանը։ Բանակցությունների հիմնական թեման, ենթադրաբար, կլինի ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Այնուամենայնիվ, Թրամփը դեռևս չի համաձայնվել մասնակցել, և հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն ձեռք բերվել։

