ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico
ՄիջազգայինՆԱՏՕ-ն վերանայում է Ռուսաստանի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ, հայտնում է Politico–ն:
Պենտագոնն արդեն իսկ դաշինքի համար հասանելի ուժերից հանել է որոշ ինքնաթիռներ, անօդաչու սարքեր, սուզանավեր և նավեր։ Այժմ ՆԱՏՕ-ն պետք է որոշի, թե ինչպես փոխարինել ամերիկյան զենքը և ինչպես պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը մինչև 2029 թվականը։
Politico-ն ընդգծում է նոր ռազմական պլանավորման հինգ հիմնական խնդիրներ.
— Պահեստազոր։ Նախկինում ՆԱՏՕ-ն նախատեսում էր ունենալ մոտ 5000 զինվորից բաղկացած լրացուցիչ 18 բրիգադ, բայց այժմ դրանց թիվը կարող է կրճատվել կամ այդ կազմավորումները կարող են ընդհանրապես վերացվել։
— Կախվածություն ԱՄՆ-ից։ Առանց ամերիկյան աջակցության դաշինքը կզրկվի տանկերային ինքնաթիռներից, հեռահար հրթիռներից, ծանր տրանսպորտային ինքնաթիռներից և հետախուզական միջոցներից։
— Առաջնահերթ ոլորտներ։ Դաշնակիցները քննարկում են՝ առաջնահերթություն տալ Արկտիկային, թե՞ հարավային և հարավարևելյան թևերի, այդ թվում՝ Սև ծովի սպառնալիքներին։
— Անօդաչու սարքեր, թե՞ ավանդական զենքեր։ Եվրոպական բանակները ստիպված կլինեն հավասարակշռել անօդաչու սարքերը, տանկերը և հրետանին անձնակազմի պակասի պատճառով։
Ուկրաինայում մարտական գործողություններից ստացված փորձը։ ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է սա, սակայն դաշինքի սեփական դոկտրինը նախատեսում է արագ մանևրներ, օդային գերազանցություն և հեռակառավարվող ճշգրիտ հարվածներ։
«Նախկինում, երբ ինչ-որ բան պակասում էր, ԱՄՆ-ն լրացնում էր բացթողումները։ Դա այլևս չի աշխատում», - ասել է ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կամիլ Գրանը։
Politico-ի տվյալներով՝ եվրոպական երկրները նույնպես ստիպված կլինեն զգալիորեն մեծացնել ռազմական արտադրությունը՝ համապատասխանելու ռուսական զենքի արտադրության մասշտաբներին։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74408