Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում: Հղիության ընթացքում արձանագրվել է պտղի ներարգանդային աճի հապաղում: Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով բժիշկների կողմից իրականացվել է շտապ կեսարյան հատում:

Ծնվելուց հետո երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի եւ դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված հիվանդ նորածինների ընդհանուր ապրելիությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է, քան հասուններինը, սակայն պտղի ներարգանդային աճի հապաղման եւ քաշը 1000 գրամից ցածր լինելու դեպքում ապրելիության ցուցանիշը կտրուկ նվազում է, քանի որ օրգան-համակարգերը (հատկապես՝ թոքերը) լինում են անհամեմատ թերի զարգացած»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ