Ամուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի՝ կարող ենք կորցնել ոչ միայն Ջերմուկը, այլ նաեւ Սեւանը. Ահազանգում է իրավաբանը
ՀանդիպումԱմուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի՝ կարող ենք կորցնել ոչ միայն Ջերմուկը, այլ նաեւ Սեւանը, -ահազանգում է իրավաբան Նազելի Վարդանյանը.
- Սևանի հանձնաժողովը 2012-ին չորս հիմնական կետ է նշել, որոնք հաստատել են նաև մյուս փորձագետները։ 1) Այն 10 բալանոց սեյսմիկ գոտի է, 2) մեծությամբ երկրորդ սողանքային տարածքն է Հայաստանում, 3) կա թթվային դրենաժի վտանգ, որը հնարավոր չէ կառավարել, 4) կա ռադիացիոն բարձր վտանգ, որը գրանցվել է դեռևս 50-ականներից և պահպանվում է մինչ օրս։
Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին տարիներ շարունակ է խոսվել, ինչպես նաև տեղ գտել տարբեր փաստաթղթերում։ 2012 թվականին Սևանա լճի պահպանության հարցերով զբաղվող ակադեմիական հանձնաժողովի եզրակացությունը կա, որը բացասական էր։ Առաջինը 2012 թվականին Սևանա լճի հանձնաժողովի եզրակացությունն էր։ Այդ ակադեմիական հանձնաժողովի գործունեությունը նախատեսված է «Սևանա լճի մասին» օրենքով։ 2012 թվականին նրանք տվել են բացասական եզրակացություն՝ նշելով չորս ռիսկ, որոնք ընդհանրապես չեն կարող փոխվել կամ կառավարվել։
Խոսքը տարածքի բարձր սեյսմիկ վտանգի, սողանքների, թթվային դրենաժի և ռադիոակտիվության մասին է։ Վարդանյանը պնդեց, որ տարածքի երկրաբանական առանձնահատկություններով պայմանավորված վտանգները չեն կարող վերացվել միայն տեխնոլոգիական լուծումներով։
Ջրային ռեսուրսների, այդ թվում՝ Սևանա լճի հնարավոր աղտոտման հետևանքների վերացումը կարող է պահանջել երկարատև աշխատանք և մեծ ծախսեր՝ առանց ջրային համակարգերի լիարժեք վերականգնման երաշխիքի։

