Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք

Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական․ Արտակ Զաքարյան

Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում։

 

Բացի այդ, Սաուդյան Արաբիայում և 11 այլ մերձավորարևելյան երկրներում ԱՄՆ դեսպանատունը, հազվադեպ կիրառվող միջոց է ձեռնարկել՝ այդ երկրներում գտնվող իր քաղաքացիների համար բարձր մակարդակի վտանգի մասին նախազգուշացում («կարմիր ահազանգ») հրապարակելով՝ նշելով ամերիկյան շահերի դեմ հնարավոր հարձակումների ռիսկերը։

 

Երեկ երեկոյան ԱՄՆ դեսպանատները միատեսակ անվտանգության նախազգուշացումներ են տարածել՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին բարձր զգոնություն պահպանել հետևյալ երկրներում՝ Իսրայել, Սաուդյան Արաբիա, Իրաք, Լիբանան, Հորդանան, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ, Եմեն և Իրան։

 

Իսկ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր գիշեր Իրանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ իրականացրել են կեղծ հարձակում: Դրա նպատակն ամենայն հավանականության Իրանի ԶՈւ-ի համար, խաբուսիկ հարձակումներն ու երկրի օդային տարածքին մոտենալը սովորական դարձնելն է՝ ինչ-որ պահի անակնկալ ռազմական գործողություն սկսելու համար:

 

Ինչպես այս մասին անդրադարձել էի շուրջ 10 օր առաջ արված գրառումներից մեկում՝ Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական:

 

Եվրոպական երկրներում վառելիքի և այլ ապրանքների թանկացումներն ու նաև դրա արդյունքում սկսված զանգվածային անկարգությունները ստիպելու են ՆԱՏՕ անդամ ԵՄ որոշ երկրների՝ ընդունել, որ հանուն իրենց էներգետիկ շահերի՝ 

 

ա) պետք է հավանություն տալ ԱՄՆ գործողություններին և աջակցել նրան՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի երկրներում իրավիճակ կարգավորելու համար,

 

բ) պետք է հաշվի նստել մասնավորապես Ուկրաինայում և ընդհանուր առմամբ՝ Եվրոպայում Ռուսաստանի ունեցած շահերի հետ:

 

Ուշագրավ է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եռօրյա այցը Մերձավոր Արևելք: Կանդրադառնանք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ