И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել

Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը

Սպորտ

Այս պահին աշխարհում ընդամենը մեկ մարդ է տեղյակ 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության վերջնական արդյունքներին։

 

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, ֆուտբոլիստի անունը, որն այս տարի կարժանանա ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակին, գիտի միայն ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագրի գլխավոր խմբագիր Վինսենթ Գարսիան։ Աղբյուրը հատուկ ընդգծում է, որ ամբողջ աշխարհում այլևս ոչ ոք ծանոթ չէ քվեարկության վերջնական արդյունքներին։

 

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Բաղձալի մրցանակի գլխավոր հավակնորդները համարվում են կատալոնական «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալը, Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն։

 

Հավելենք նաև, որ այս պահին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ