Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա

ԲԱՑԱՌԻԿ. Ինչը երբեք չի ների եւ ինչ պատգամ է ստացել ծնողներից Առուշ Առուշանյանը, որով առաջնորդվում է մինչ օրս

Ներքաղաքական

Առուշ Առուշանյանի մարդ տեսակը և հայրենասիրության ընկալումը հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում դիտարկվում են տարբեր, հաճախ հակադիր տեսանկյուններից։ Լինելով Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս համայնքի ղեկավարը (2017 թվականից)` նրա կերպարն ասոցացվում է ուժի, կազմակերպչական ձիրքով եւ սկզբունքայնությամբ օժտված առաջնորդի հետ: Նա այն եզակի համայնքի ղեկավարներից է, ումից շնորհակալ են մեծից` փոքր: Նա վայելում է ոչ միայն գորիսեցիների, այլ ողջ Սյունիքի մարզի ժողովրդի սերն ու հոկտեմբերի 25-ից հետո էլ գորիսեցիները միայն նրան են տեսնում Գորիս համայնքի ընտրված ղեկավար:

«Իրավունքին» հնարավորություն է ընձեռնվել  բլից հարցերի միջոցով փորձել է բացահայտել սիրված համայնքապետի, սկզբունքային ՀԱՅԻ` Առուշ Առուշանյանի ներաշխարհը.

-Պարոն Առուշանյան, ի՞նչ դեռևս չեք արել, բայց ինչի մասին միշտ երազել եք։ 

-Տեսնել այն Գորիսը, որի մասին երազել եմ: Այդ երազանքին հասնելու համար աշխատում ենք օրնիբուն: 

-Ո՞րն է ավելի վատ՝ որ Ձեր լավագույն ընկերը տեղափոխվի այլ երկիր ապրելու, թե՞ որ ապրի Ձեր կողքին, սակայն Դուք այլևս չշփվեք։

-Ապրի մեր կողքին:

- Ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ տիեզերքին, Աստծուն։

-Ավետյաց երկրում մեզ կյանք պարգեւելու համար:

-Ո՞րը կնախընտրեիք. այլևս չհավաքել նոր հիշողություննե՞ր, թե՞ ջնջել բոլոր հները։

-Չհավաքել նորը:

- Հնարավո՞ր է առանց պայքարի ճշմարտության հասնել։

-Ո'չ:

-Ի՞նչ կլինի, եթե Ձեր ամենամեծ վախը իրականություն դառնա:

-Վախ չունեմ, որ իրականություն դառնալուց էլ վախենամ:

-Ե՞րբ եք վերջին անգամ լսել Ձեր սրտի ձայնին։

-Ամեն օր եմ լսում:

-Ամենամեծ պատգամը, որը ստացել եք Ձեր ծնողներից եւ, որը դարձել է Ձեր կյանքի ուղենիշը:

-Ինքնուրույն որոշում կայացնել:

-Ո՞ւմ մոտ եք գնում, երբ տխուր եք, հուսահատ:

-Աստծո տուն:

-Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:

-Արդարության համար պայքարող մարդը:

-Ինչը երբեք չեք ների:

-Չեմ ների նրանց, ովքեր անձնական շահը վեր կդասեն հայրենիքի շահից:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք 10-ամյա Առուշին:

-Որ պրոֆեսիոնալ բոքսը կիսատ չթողներ:

-Եթե չլինեիք քաղաքականության մեջ, ապա...

-Բիզնեսում, որտեղ մինչ քաղաքականությունն էի:

-Հայրենիքը Ձեզ համար:

-Գերագույն արժեք:

-Ընտանիքը:

-Իմ արժահամակարգում առաջինը հավատն է, երկրորդը` հայրենիքը, երրորդը նոր ընտանիքը:

-Պարոն Առուշանյան, եվ բլից հարցերը ամփոփենք քաղաքական հարցով: Մի քանի օրից գորիսեցին ընտրելու է համայնքապետ, իսկ իրենց իսկ խոսքերով` նրանց քաղաքապետի թեկնածուն հենց Դուք եք: Ըստ այդմ` ունե՞ք խոսք ուղղված համայնքի բնակիչներին:

-Միայն մի խնդրանք այս պահին` 9 տարի անմնացորդ, նվիրված աշխատել եմ, այսօր խնդրում եմ 9 րոպե ժամանակ տրամադրեն` գնան ընտրության:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ