Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին

Միջազգային

Այս­պի­սով, այս օ­րե­րին տար­բեր պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րից, այդ թվում` Փա­շին­յա­նից լսվու­մ են ակ­նարկ­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս մտա­ծել, որ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը սկսում է հակ­վել Ռու­սաս­տա­նի կող­մից Հա­յաս­տա­նում նոր ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րի օգ­տին: Ընդ ո­րում, մեր­ժե­լով մո­դու­լա­յին ա­տո­մա­կա­յան­նե­րի գա­ղա­փա­րը, ո­րը գա­լիս է Վա­շինգ­տո­նից:

ԻՆՉ–ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ

Ա­վե­լին, աղբ­յուր­նե­րը նաեւ ակ­նար­կում են, որ ռեալ քննար­կում­ներ այս ուղ­ղութ­յամբ կան, թեեւ դրանք դեռ ա­ռա­ջին պլան չեն գա­լիս: Ընդ ո­րում, ոչ միայն ա­տո­մա­կա­յա­նի, այլ նաեւ հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման եւ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րի վե­րա­կանգն­ման աղ­մուկ հա­նած խնդրի, ու, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, հայ–­ռու­սա­կան ­ներ­կա­յիս ծայ­րա­հեղ ծան­րա­ցած օ­րա­կար­գի շուրջ: Աղբ­յուր­նե­րը նաեւ հայտ­նում են, որ ո­րո­շա­կի դի­նա­մի­կա, ի­հար­կե` նախ­նա­կան, այս պա­հին կա, ին­չը, ի դեպ, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս, որ ո­րոշ ար­գել­ված հայ­կա­կան ապ­րանք­ներ, ճիշտ է, ա­ռանց բարձ­րա­ձայ­նե­լու, բայց մտնեն ռու­սա­կան շու­կա: Ու ե­թե լի­նի վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յուն, ա­պա դա հիմք կդառ­նա Փա­շին­յա­նի` խոս­տաց­ված բայց դեռ «կախ­ված» վի­ճա­կում գտնվող մոս­կով­յան այ­ցի հա­մար, ո­րի տակ պետք է դրվեն շատ կոնկ­րետ փաս­տաթղ­թեր: Այ­լա­պես, պար­զա­պես այ­դ այ­ցը դառ­նում է ա­նի­մաստ:

Այս ֆո­նին, այլ տե­սա­նե­լի մե­սիջ­ներ եւս ի հայտ են գա­լիս: Օ­րի­նակ, ՄԱԿ­–ում Հա­յաս­տա­նի պատ­վի­րա­կութ­յու­նը ե­րաշ­խիք­ներ է ներ­կա­յաց­նում Հա­յաս­տա­նի ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման եւ նոր ա­տո­մա­կա­յա­նին անվ­տանգ ծրագ­րի եւ պա­տաս­խա­նա­տու ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում: Ու չմո­ռա­նանք, որ ա­ռանց ռուս­նե­րի գոր­ծող ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տի եր­կա­րաց­ման մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել: Իսկ ա­հա Միր­զո­յան Ա­րոն, այն էլ` COP17-ի շրջա­նակ­նե­րում հան­կարծ հայ­տա­րա­րեց. «Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գնա­հա­տում եմ եղ­բայ­րա­կան, քննար­կում­նե­րը գնա­հա­տում եմ կա­ռու­ցո­ղա­կան, խնդիր­նե­րը գնա­հա­տում եմ լու­ծե­լի։ Բո­լոր մա­կար­դակ­նե­րում, ո­րոնք ինձ հայտ­նի են, գնա­հա­տում եմ լու­ծե­լի եւ կա­ռու­ցո­ղա­կան»: Լո՞ւրջ. իսկ Հա­յաս­տա­նի ԵՄ գնա­լու հար­ցը հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի տե­սանկ­յու­նից «լու­ծե­լի եւ կա­ռու­ցո­ղա­կա՞ն» է, թե՞ Միր­զո­յանն ակ­նար­կում է, որ նման հարց ի­րա­կա­նում այս պա­հին գո­յութ­յուն չու­նի:

­Մի խոս­քով, այս եւ նման մի շարք այլ մե­սիջ­ներ հու­շում են, որ Նի­կոլ­յան թի­մը կա­րող է եւ գնալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շրջա­դար­ձի` ակ­տի­վաց­նե­լով ռու­սա­կա­ն ուղ­ղութ­յու­նը: Դա, ի­հար­կե, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ու­նի, ա­վե­լի կոնկ­րետ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը պար­զա­պես այլ տար­բե­րակ չեն թող­նում: Այս­պես, մի կող­մից, օ­րի­նակ, ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը հա­սել է նրան, որ ար­դեն ան­գամ Ա­լիեւն է պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նում նո­րից «Գազպ­րո­մից» գազ գնել: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան Պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րութ­յան (SOCAR) փոխ­նա­խա­գահ Էլ­շադ Նա­սի­րո­վը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց. «Կա­րող ենք հպար­տութ­յամբ ա­սել, որ մեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն այն­պի­սի հսկա­յի հետ, ինչ­պի­սին «Գազպ­րոմն» է, շատ ճիշտ օ­րի­նակ է, ո­րով­հետեւ, հա­վա­նա­բար, SOCAR-ը աշ­խար­հում միակ ըն­կե­րութ­յունն է, ո­րը սկզբում գազ էր գնում «Գազպ­րո­մից», հե­տո գազ էր մա­տա­կա­րա­րում «Գազպ­րո­մին»։ Հի­մա կրկին ու­զում ենք գազ գնել «Գազպ­րո­մից»: Ընդ ո­րում, «Ռու­սա­կան է­ներ­գե­տի­կա­կան շա­բաթ» ֆո­րու­մի ըն­թաց­քում, այ­սինքն, ե­թե Ադր­բե­ջա­նը վերսկ­սել է մաս­նակ­ցել նման մի­ջո­ցա­ռում­նե­րի, դա ար­դեն իսկ հե­տաքր­քիր ազ­դակ է:

Ու ե­թե վի­ճակն այն­պես է,որ ան­գամ Ադր­բե­ջանն է «Գազպ­րո­մից» գազ գնում, դա լուրջ հար­ված է Հա­յաս­տա­նում ներ­մուծ­ված այն կոր­ծա­նա­րար սխե­մա­յին, որ ե­թե ռուս­նե­րը մեզ գազ չտան, Ադր­բե­ջա­նից կգնենք: Իսկ դա է­լ իր հեր­թին նո­րից Նի­կո­լին է այս ի­րո­ղութ­յան ա­ռաջ կանգ­նեց­նում. կա՛մ գնում է ռու­սա­կան է­ժան գազ, կա՛մ գնում է ռու­սա­կան շատ թանկ գազ կա՛մ Հա­յաս­տանն առ­հա­սա­րակ գազ չի ու­նե­նում: Բ­նա­կա­նա­բար, այդ ա­մեն մի կե­տի տակ հստակ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ է դրվե­լու: Ընդ ո­րում ֆիք­սենք. գազն այս­տեղ ըն­դա­մե­նը օ­րի­նակ­նե­րից մեկն է, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով խոս­քը ողջ տնտե­սութ­յան մա­սին է, ու ոչ միայն տնտե­սութ­յան: Իսկ դա ազ­դակ է, որ գո­նե ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում փա­շին­յա­նա­կան թի­մի հա­մար նո­րից նա­խա­պատ­վե­լի դառ­նա, մաս­նա­վո­րա­պես, ռու­սա­կան ա­տո­մա­կա­յա­նի կա­ռու­ցու­մը:

COP17-Ի ԱԶԴԱԿՆԵՐԸ

Այլ ազ­դակ­ներ եւս տե­սա­նե­լի են դառ­նում: Ի­հար­կե, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­ներն ու ան­ձամբ Փա­շին­յա­նը փոր­ձում է այս օ­րե­րին ըն­թա­ցող COP17-ը ներ­կա­յաց­նել որ­պես ինչ­-որ աշ­խար­հա­ցունց ձեռք­բե­րում: Ի­րա­նա­կում քա­ղա­քա­կան ի­մաս­տով ի­րե­նից քիչ բան ներ­կա­յաց­նող այս մի­ջո­ցա­ռու­մը, այս­պես ա­սենք, գլո­բա­լիս­տա­կան նվերն էր հա­յաս­տան­յան ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րին. սա պետք է դառ­նար դե­պի ԵՄ Հա­յաս­տա­նի շար­ժի ցու­ցիչ­նե­րից մե­կը: Բայց այն կազ­մը, ո­րը փաս­տա­ցի մաս­նակ­ցեց այս մի­ջո­ցառ­նա­նը, ի­հար­կե, այդ­քան էլ տպա­վո­րիչ չէր: Չ­նա­յած, նա­խա­պես են­թադր­վում էր ա­վե­լի բարձր կազ­մի ներ­կա­յութ­յուն, այդ թվում`մի քա­նի եվ­րա­լի­դեր­նե­րի տես­քով: Սա­կայն ի­րա­վի­ճա­կը, ո­րը ներ­կա պա­հին տի­րում է Եվ­րո­պա­յում, դրա հնա­րա­վո­րութ­յու­նը չի տա­լիս: Հիմ­նա­կան կու­րա­տոր­նե­րից մե­կի` Մակ­րո­նի մոտ վի­ճա­կը ծայ­րա­հեղ վատ է. Ֆ­րան­սիան, բա­ռի բուն ի­մաս­տով, այս օ­րե­րին կրակ­նե­րի մեջ է, Փա­րի­զը սկսել է հի­շեց­նել ռազ­մա­ճա­կա­տա­յին քա­ղաք: Ու այս ա­մե­նի պատ­ճա­ռը, ինչ­պես չվա­րա­նեց հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել նաեւ Թ­րամ­փը, ֆրան­սիա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­ներն են: Թե ուր կտա­նի այդ ի­րա­վի­ճա­կը, ա­ռա­վել եւս, երբ այդ հրդե­հը սկսել է բոր­բոք­վել նաեւ եվ­րո­պա­կա­ն այլ երկր­նե­րում, այլ հարց է: Սա­կայն փաստն այս պա­հին այն է, որ դեռ նույ­նիսկ մին­չեւ գա­լիք տար­վա ապ­րի­լին կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը Մակ­րո­նը կա­րող է կորց­նել ա­թո­ռը: Այ­սինքն, միան­գա­մից կզրո­յա­նան նաեւ այն բո­լոր հույ­սե­րը, ո­րոնք Փա­շին­յա­նը կա­պում էր Ֆ­րան­սիա­յի հետ: Ու ամ­բողջ հարցն այն է, որ նույն դի­նա­մի­կան է նաեւ մյուս եվ­րո­պա­ցի­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

­Կարճ ա­սած, բո­լոր եվ­րա­խոս­տում­նե­րը, այդ թվում` հա­յաս­տան­յան բո­լոր ապ­րանք­նե­րը ըն­դու­նել–­վա­ճա­ռե­լու մա­սին, դառ­նում են շատ ա­վե­լի մշու­շոտ, ե­թե ոչ` «գրվում են սա­ռույ­ցին»: Իսկ նման ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, ռու­սա­կան շու­կան ան­գամ Միր­զո­յան Ա­րո­յի հա­մար է նո­րից «քաղցր դառ­նում»:

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

­Բայց ա­սել, թե սա խա­ղա­վարտ­ն է, եւ Հա­յաս­տա­նը, ով էլ ղե­կա­վա­րի, ստիպ­ված է լիո­վին վե­րա­դառ­նալ դե­պի ռու­սա­կան ուղ­ղութ­յուն, դեռ տե­ղին չէր լի­նի: Կա եւս մեկ էա­կան գոր­ծոն` ի­րա­նա­կան թե­ման, ո­րի վեր­ջա­բա­նը եւս էա­կան ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու ոչ միայն հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի վերջ­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րի, այլ` տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի վրա:

­Մինչ­դեռ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ այս պա­հին դեռ հստա­կե­ցում­նե­րը չկան: Ա­վե­լին, ան­գամ ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն են շա­րու­նա­կա­բար ազ­դա­րա­րում, թե դեռ մի վեր­ջին պա­տե­րազմ, այն էլ` ա­մե­նա­կա­տա­ղին սպաս­վում է: Եվ ոչ միայն ի­րա­նա­կան. վեր­ջին օ­րե­րին ա­րա­բա­կան մի շարք երկր­նե­րի ղե­կա­վար­ներ կոչ ա­րե­ցին ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին՝ պատ­րաստ լի­նել վատ­թա­րա­գույ­նին: Իսկ ա­հա Ի­րա­նում մռայլ նա­խազ­գու­շա­ցում հնչեց­րեց նաեւ պե­տա­կան ​​հե­ռուս­տա­տե­սութ­յան՝ IRIB-ի ա­ռա­ջին ա­լի­քով, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել իշ­խա­նա­կան «կի­սա­պաշ­տո­նա­կան» հայ­տա­րա­րութ­յա­նը հա­մա­զոր. IRIB կոչ է ա­րել Ի­րա­նի ժո­ղովր­դին. «Պատ­րաստ ե­ղեք պա­տե­րազ­մի»: Եվ դա մեկ­նա­բա­նե­լով՝ ի­րան­ցի փոր­ձա­գե­տը գրում է. «Վեր­ջին մար­տը։ Կա´մ­ ա­մեն ինչ մե­րը կլի­նի, կա´մ հին աշ­խար­հի նույ­նիսկ մո­խի­րը չի մնա։ Երդ­վում եմ, որ վերջ­նա­կան պա­տե­րազ­մը ան­նա­խա­դեպ կլի­նի իր մասշ­տա­բով եւ կոր­ծա­նա­րար ու­ժով։ Այն բա­ռա­ցիո­րեն ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նը կվե­րա­ծի կրա­կի ծո­վի։ Քա­նի որ այս պա­տե­րազ­մում կո­րոշ­վի գո­յութ­յան հար­ցը՝ ով կգո­յատ­եւի, եւ­ ով կդա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նա­լուց։ Եվ այս պա­տե­րազմն ար­դեն շատ մոտ է: Ե­թե նոր հար­ձա­կում լի­նի, տա­րա­ծաշր­ջա­նի քար­տե­զը կփոխ­վի։ Սա կհան­գեց­նի Արեւմտ­յան Ա­սիա­յի հա­ճա­խորդ-պե­տութ­յուն­նե­րում ռե­ժի­մի լիա­կա­տար փո­փո­խութ­յան»։

Ե­թե սրան ա­վե­լաց­նենք այն լու­րե­րը, որ ԱՄՆ-ն Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ սկսել է կենտ­րո­նաց­նել նաեւ իր ա­մե­նա­ծանր ոչ մի­ջու­կա­յին զի­նա­տե­սակ­նե­րը, այդ թվում` «բո­լոր ռում­բե­րի մայր» GBU-43/B կամ MOAB գեր­ծանր ռում­բը, ա­պա պատ­կերն ի­րոք դառ­նում է մռայլ:

Մ­յուս կող­մից էլ, Լավ­րովն այս օ­րե­րին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում էր, նախ` ա­րա­բա­կան երկր­նե­րում, ա­պա` Ի­րա­նում: Թեեւ այ­ցի հիմ­նա­կան մա­սը մնաց «մշու­շոտ», սա­կայն դա էլ ա­վե­լի է մե­ծաց­նում այն նախ­նա­կան են­թադ­րութ­յու­նեն­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այ­ցի բուն ի­մաս­տը միջ­նոր­դութ­յունն էր: Ու դա­տե­լով փաս­տից, որ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցում նո­րից օ­րա­կար­գում հայտն­վեց ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յան հար­ցով ռու­սա­կան միջ­նոր­դութ­յան թե­ման, կա­րե­լի է են­թադ­րել, որ Լավ­րո­վը գոր­ծում էր հենց այդ տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում:

­Մի խոս­քով, ա­մե­նամոտ ժա­մա­նակ­ներս ա­մեն բան շատ ա­վե­լի հստակ կյդառ­նա` տա­րա­ծաշր­ջա­նը գնո՞ւմ է նոր, ա­վե­լի սար­սա­փե­լի պա­տե­րազ­մի: Ընդ ո­րում ա­սել, թե նույ­նիսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի «բո­լոր ռում­բե­րի մայ­րը» այդ վի­ճա­կում ­կա­րող է ռազ­մա­կան բա­լանս փո­խել, այդ­քան էլ ճիշտ չէ:

­Թե՞ ա­մեն բան տե­ղա­փոխ­վում է տա­րա­ծաշր­ջա­նը «կի­սե­լու» ուղ­ղութ­յամբ: Այս տար­բե­րա­կի դեպ­քում նաեւ հա­յաս­տան­յան, ա­վե­լին` հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ է ա­մեն բան դառ­նում կան­խա­տե­սե­լի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ