Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է

Միջազգային

­Մեր տա­րա­ծաշր­ջա­նում նկատ­վող բա­վա­կան ակ­տիվ զար­գա­ցում­նե­րը, ի­հար­կե, շա­րու­նա­կում են կախ­ված մնալ մեկ կա­րե­ւո­րա­գույն հար­ցից` իսկ դե­պի ո՞ւր են գնում ռուս­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը «դի­զե­լա­յին գոր­ծար­քի» եւ Ուկ­րաի­նա­յի շուրջ նկատ­վող վեր­ջին զար­գա­ցում­նե­րի ֆո­նին:

Այն, որ Եվ­րո­պա­յում պայթ­յու­նավ­տանգ մի­տում­նե­րը միայն սրվում են, ի­հար­կե, ֆրան­սիա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­ններն ա­վե­լորդ ան­գամ ա­պա­ցու­ցե­ցին: Եվ, հաս­կա­նա­լի է, դա հենց Ուկ­րաի­նա­յի հա­մար դար­ձավ վատ­թա­րա­գույն ազ­դակ­նե­րից մե­կը: Ֆ­րան­սիան, ա­վե­լի կոնկ­րետ` Մակ­րո­նը, ի­հար­կե, Ուկ­րաի­նա­յին օգ­նե­լու հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­խոս­նե­րից է: Բայց, խոր­քա­յին ի­մաս­տով, եվ­րո­պա­կան ա­ջակ­ցութ­յու­նը կախ­ված է նրա­նից, թե որ­քան են պատ­րաստ վճա­րել դրա հա­մար եվ­րո­պա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ու հի­մա Ֆ­րան­սիա­յում՝ Ուկ­րաի­նա­յի ա­ջակ­ցութ­յան գլխա­վոր կազ­մա­կեր­պիչ երկր­նե­րից մե­կում, հար­յուր հա­զա­րա­վոր մար­դիկ բո­ղո­քում են բարձր գնե­րի, վա­ռե­լի­քի ծախ­սե­րի եւ վատ­թա­րա­ցող հան­րա­յին ծա­ռա­յութ­յուն­նե­րի դեմ: Դ­րա­նով Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցե­լու թե­ման դառ­նում է չա­փա­զանց թու­նա­վոր։ Զու­գա­հեռ բո­ղո­քի ցույ­ցեր են ըն­թա­նում Բել­գիա­յում, Ի­տա­լիա­յում եւ Պոր­տու­գա­լիա­յում, ին­չը նշա­նա­կում է, որ սո­ցիա­լա­կան լար­վա­ծութ­յունն ար­դեն դուրս է գա­լիս Ֆ­րան­սիա­յի սահ­ման­նե­րից եւ կա­րող է դառ­նալ հա­մաեվ­րո­պա­կան մի­տում։ Ընդ ո­րում, նմա­նա­տիպ սցե­նար ար­դեն տե­ղի է ու­նե­ցել եվ­րո­պա­կան պատ­մութ­յան մեջ, երբ ու­սա­նո­ղա­կան բո­ղո­քի ցույ­ցե­րը 1960-ա­կան­նե­րին Եվ­րո­պա­յում փո­խա­րի­նե­ցին տասն­յակ կա­ռա­վա­րութ­յուն­ներ։

­Կարճ ա­սած, եվ­րո­պա­ցի­ներն այ­լեւս չեն ցան­կա­նում վճա­րել Ուկ­րաի­նա­յի հա­մար` սկսե­լով փո­ղոց դուրս գալ: Ի­հար­կե, նման ի­րա­վի­ճակ­նե­րում լի­նում են նաեւ խա­ղա­վար­ներ, սա­կայն ան­գամ դա բան չի փո­խում. դժգո­հութ­յու­նը հա­մա­տա­րած է: Մինչ­դեռ Կիեւն այս պա­հին նո­րից փող է պա­հան­ջում եվ­րա­լի­դեր­նե­րից, այ­լա­պես ակ­նար­կե­լով, թե ստիպ­ված կլի­նի Թ­րամ­փի պա­հանջ­նե­րին են­թարկ­վել: Եվ­րա­լի­դեր­նե­րի հա­մար սա փա­կու­ղա­յին վի­ճակ է, իսկ դրա հե­տե­ւա­նքը նրանք ար­դեն տե­սան Գեր­մա­նիա­յում` իշ­խող ուժն աչ­քի ա­ռաջ կորց­նում է իշ­խա­նութ­յու­նը:

Այս պա­հին շա­տե­րի, այդ թվում` Զե­լենս­կու միակ հույ­սը մնա­ցել է ԱՄՆ­ ընտ­րութ­յուն­նե­րը: Սա­կայն New York Times-ը գլո­բա­լիս­տա­կան թե­ւի հա­մար ա­հա­զանգ է հնչեց­նում. նույ­նիսկ դե­մոկ­րատ­նե­րի հաղ­թա­նա­կը Կոնգ­րե­սի եր­կու պա­լատ­նե­րում չի կանգ­նեց­նի Թ­րամ­փին: Ի­մաս­տը սա է. նման պար­տութ­յու­նը, ի­հար­կե, Թ­րամ­փի հա­մար ցա­վոտ կլի­նի: Սա­կայն ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը ներ­կա­յումս նա­խա­գա­հին այն կար­գի լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ է տա­լիս, որ կա­րող է խո­չըն­դո­տել ան­գամ Կոնգ­րե­սին, նույ­նիսկ ե­թե հան­րա­պե­տա­կան­նե­րը կորց­նեն ի­րենց մե­ծա­մաս­նութ­յու­նը: Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա դա­տա­րա­նում բո­ղո­քար­կել վար­չա­կազ­մի դեմ հե­տաքն­նութ­յուն­նե­րը՝ ձգձգե­լով գոր­ծըն­թաց­նե­րը մինչեւ իր նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տի ա­վար­տը: Ա­վե­լին, 2024 թվա­կա­նի Գե­րա­գույն դա­տա­րա­նի ո­րո­շու­մը ամ­րապն­դեց նա­խա­գա­հի ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը քրեա­կան հե­տապն­դու­մից պաշ­տո­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար:

­Կարճ ա­սած, մաս­նա­վո­րա­պես Ուկ­րաի­նա­յի հար­ցում նաեւ ընտ­րութ­յուն­նե­րից ­հե­տո ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հիմ­նա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րը մնում են Թ­րամ­փին: Այն դեպ­քում, երբ Թ­րամ­փի թի­մը Զե­լենս­կու նկատ­մամբ ար­դեն ոչ թե նույ­նիսկ քննա­դա­տութ­յան, այլ` ու­ղիղ հայ­հո­յանք­նե­րի ո­ճի մեջ է: Այ­սինքն,­ ար­դեն Զե­լոնս­կին ոչ թե պար­զա­պես «պետք է հե­ռա­նա», այլ, ինչ­պես ար­տա­հայտ­վեց Թ­րամ­փի նախ­կին խորհր­դա­կան Մայքլ Ֆ­լի­նը, Կիե­ւի ա­ռաջ­նորդն ըն­դա­մե­նը. «Փոք­րիկ անշ­նոր­հա­կալ կեղ­տի կտոր» է, «ա­մե­րի­կա­ցի հար­կա­տու­նե­րից նե­րից ան­գամ մեկ ցենտ չի ստա­նա», իսկ Ուկ­րաի­նա­յի ժո­ղո­վուր­դը պետք է «ո­րո­շում կա­յաց­նի իր ա­պա­գա­յի վե­րա­բեր­յալ»:

Մ­յուս կող­մից, ՌԴ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րի­եւը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, որ Ռու­սաս­տա­նը եւ ԱՄՆ-ն, բա­ցի «դի­զե­լա­յին գոր­ծար­քից», քննար­կում են նոր հա­մա­տեղ նա­խագ­ծեր՝ սկսած հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րից մինչեւ Արկ­տի­կա­յի զար­գա­ցում եւ հե­ղու­կաց­ված բնա­կան գա­զի ար­տադ­րութ­յուն։

Այս մա­սին, ի­հար­կե, քննարկ­վում էր նաեւ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի շրջա­նակ­նե­րում, եւ քննար­կում­ներն այդ­պես էլ գործ­նա­կան տեսք չստա­ցան: Այ­սինքն, ներ­կա փու­լում եւս չկա ե­րաշ­խի­քը, որ նման քն­նար­կում­նե­րը կվե­րած­վեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Բայց մ­յուս կող­մից էլ, Թ­րամ­փի եւ գլո­բա­լիս­տա­կան թե­ւի հա­կա­մար­տութ­յու­նը հա­սել է այն լար­վա­ծութ­յա­նը, երբ փոր­ձա­գի­տա­կան են­թադ­րութ­յու­ննե­րը, թե ա­մեն բան կար­վի ԱՄՆ նա­խա­գա­հին ֆի­զի­կա­պե­ս ոչն­չաց­նե­լու հա­մար, միան­գա­մայն հա­վա­նա­կան տեսք է ստա­ցել: Եվ նման ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վա­յի հետ գոր­ծակ­ցութ­յու­նը Թ­րամ­փին թույլ է տա­լիս կոնկ­րետ պա­հի իր լսա­րա­նի հա­մար այս կար­գի հար­ցեր բե­րել օ­րա­կարգ. ին­չո՞ւ է Ռու­սաս­տա­նը թշնա­մի, ե­թե այն ա­ռա­ջար­կում է միջ­նոր­դութ­յուն Ի­րա­նի հար­ցում, տրա­մադ­րում է իր է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րը, ԱՄՆ­-ի հետ վար­վում է հա­մե­մա­տա­բար հար­գան­քով ու կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յամբ, մինչ­դեռ նրանք, ում հա­մա­րում են դաշ­նա­կից­ներ, այլ կերպ են վար­վում։ Հաշ­վի առ­նե­լով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը, այս մո­տե­ցումն ու­նի հա­ջո­ղութ­յան զգա­լի հնա­րա­վո­րութ­յուն։ Պա­տե­րազ­մի փո­խա­րեն այն ա­ռա­ջար­կում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն եւ բիզ­նես։ Ի՞ն­չը կա­րող է ա­վե­լի մեծ ար­ձա­գանք գտնել ձեռ­նե­րեց ա­մե­րիկ­յան լսա­րա­նի մոտ:

Ի­հար­կե, պետք է նաեւ Պե­կի­նի հետ պայ­մա­նա­վոր­վել: Եվ այս ա­ռու­մով հե­տաքր­քիր էր Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը` Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն եւ Չի­նաս­տա­նը քննար­կում են ե­ռա­կողմ հան­դիպ­ման հի­պո­թե­տիկ հնա­րա­վո­րութ­յու­նը։ Ճիշտ է, ըստ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կի, դեռեւս հստակ պատ­կե­րա­ցում չկա հան­դիպ­ման կամ դրա հնա­րա­վոր օ­րա­կար­գի վե­րա­բեր­յալ։ Բայց միայն փաս­տը, որ նման հան­դի­պու­մը ոչ միայն հնա­րա­վոր է հա­մար­վում, այլ նաեւ այն քննարկ­վում է, ար­դեն շատ կա­րե­ւոր է: Ու չմո­ռա­նանք, որ Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան 33-րդ­ ա­մե­նամ­յա գա­գաթ­նա­ժո­ղո­վը տե­ղի կու­նե­նա 2026 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 18-19-ին՝ Չի­նաս­տա­նի Շեն­ժեն քա­ղա­քում։ Նախ­նա­կան տվյալ­նե­րով՝ գա­գա­թա­ժո­ղո­վին կմաս­նակ­ցեն Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի ու ԱՄՆ-ի ա­ռաջ­նորդ­նե­րը, եւ կա ե­ռա­կողմ հան­դիպ­ման հնա­րա­վո­րութ­յուն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ