ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման
ՏնտեսությունԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացրած զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին։
«Տրանսպորտային ոլորտում՝ ավտոմոբիլային փոխադրումների առանց թույլտվության ռեժիմի չեղարկում և համապատասխան երկիր ուղևորվող բեռների երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացում (միասնական սակագնի կիրառման դադարեցման հետևանքով)»,— ասված է փաստաթղթում։
