«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական:
Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։
Վարույթն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին. «Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74480
