Մարզերում խորը ձմեռ է այլեւս. Տեսանյութ Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ Վկայի խոսքերը հակասում են կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն առաջադրված մեղադրանքներին․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ո՞վ է նման բան ասում՝ գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ․ Սիմոնյան Լրացավ վեցերորդ տարին, որ ֆիզիկապես մեզ հետ չես. Հերոսի հայր Գազամատակարարման պլանային ընդհատումներ Յուրի Ուշակովը կարող է հեռանալ. հնարավոր է, նրան փոխարինի Լավրովը Սրբազանները «զադնի են» դրել Մերցի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիայի տնտեսությունը Մեր մարդիկ ունենք, որոնք տեղ-տեղին աշխատում են դրանց պալիտ անելու համար

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Մշակութային
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից խոր ցավով տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։
 
Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։
 
«Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով»,-ասում էր մեծ մտավորականը։
 
Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։
 
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան», - ասված է ԵԹԿԻ-ի ցավակցական հայտարարության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ