Արթիկցիները ընտրում են կայուն զարգացման ուղղին
Օրեր անց Արթիկ համայնքը կանգնելու է նոր ընտրության առաջ։ Այստեղ առաջատար է գործող համայնքապետ Անան Ոսկանյանը։ Ում պաշտոնավարման տարիներին համայնքն ավելի բարեկարգ, անվտանգ, մաքուր և հարմարավետ դարձել։
Եվ հիմա, հաշվի առնելով իր կողմից կատարած աշխատանքները, և ամենակարևորը՝ ժողովրդի վստահությունը ու աջակցությունը համայնքապետը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։
Այս առիթով համայնքապետը քարոզարշավներին նշում է.
- Ես պարտավոր եմ ավարտին հասցնել իմ սկսած գործը, իրականացման փուլ մտցնել անավարտ ծրագրերը։Ես չեմ խոստանում անհնարը,այլ խոստանում եմ շարունակել աշխատել, լսել մարդկանց ու պատասխանատվություն կրել իմ որոշումների համար։
Այս տարիների ընթացքում համայնքի բնակիչներն ինձ ավելի լավ ճանաչեցին՝տեսնելով ու գնահատելով ի նպաստ համայնքի և յուրաքանչյուր քաղաքացու իմ գործունեությունը։
Գիտակցում եմ,որ շատ անելիքներ ունենք,բայց արդեն իսկ ցույց ենք տվել,որ միասնական աշխատանքի,ճիշտ կառավարման ու հետևողականության շնորհիվ հնարավոր է փոխել համայնքի դեմքը։ Սա մեր ընդհանուր տունն է և մենք կդարձնենք այնպիսի համայնք,որով հպարտանան մեր երեխաները։
Այսօր ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես համայնքի ղեկավարի թեկնածու,այլ մարդ,ով ապրում է ձեր կողքին,քայլում նույն փողոցներով,առնչվում նույն խնդիրներին,ինչ որ դուք,և ուզում եմ ձեզ հետ միասին մեր համայնքը դարձնել լավագույնը։
Հիշենք, որ ընտրություն ենք կատարում հոկտեմբերի 25-ին, մինչդեռ դրան հաջորդելու են բազում օրեր ու տարիներ ՝լցված փախադարձ հարգանքով ու ջերմությամբ,մեր համայնքը,մեր տունը վերակառուցելու,բարեփոխելու,տասնյակ ծրագրեր կյանքի կոչելու հույսով ու լավատեսությամբ։