Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել 1 հատ թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր մոտ 2.13 գրամ, մեկ հատ էլ առանց թղթե փաթեթի՝ մոտ 0.52 գրամ, և մեկ հատ կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2.20 գրամ։

Նա պարեկներին հայտնել է, որ թղթե փաթեթի և կաթուցիչի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրանյութ է, որն ինքը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիս բնակավայրի դաշտերից մեկից, կանեփ տեսակի բույսից և պահել է իր մոտ՝ օգտագործման համար։

Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ