Մոլորյալներին մոլորյալներով ենք փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ադրբեջանցի մոլորյալներին գերիներով փոխարինելու հարցը:
Խոսելով Շաքիի դեպքի մասին՝ Միրզոյանը նկատեց՝ նախ չգիտի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ փախել, բայց կողմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունն այս մասով պահվի:
«Անկախ այն հանգամանքից՝ մոլորվել է, փախել է, դիվերսանտ է, թե ինչ, տեղի է ունեցել հանցագործություն. սա լրիվ փոխում է պատկերը, և, ըստ այդմ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ այդ բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությանը, թե ադրբեջանցի հովիվ է մոլորվել, Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ լինում են նաև հայկական կողմից մոլորվող, ճանապարհ կորցնող հովիվներ, զինվորներ ու կենդանիներ, և որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունը պահելու կողմնակիցն է:

