Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԵղանակՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի:
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում 21-ին՝ ուշ երեկոյան, 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին՝ կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, hոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

