Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic Ուշակով. Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել

Ներքաղաքական

Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Հին դրվագներով քննություն է իրականացվում։ Գույքերի օտարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով` տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որից հետո վերադարձրել են բնակության վայր։

«Ղուկասյանը որևէ դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել»,- ասել է Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ նոր մեղադրանքը կապված է 2000-ականների սկզբին գույքի օտարման հետ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ