Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում

Միջազգային

Այն, որ ռու­սա­կան միջ­նոր­դութ­յունն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=351160&l=am) Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի հա­կա­մար­տութ­յան հար­ցում գնա­լով տե­սա­նե­լի է դառ­նում, ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Որ­քա­նո՞վ դա կա­րող է է­ֆեկ­տիվ լի­նել, այդ մա­սին ո­րո­շա­կի ակ­նարկ­ներ պա­րու­նա­կում էին Լավ­րո­վի` նա­խօ­րեին Թեհ­րան կա­տա­րած այ­ցի հետ կապ­ված ար­ձա­գանք­նե­րը:

Ի­րո­ղութ­յունն այն է, որ վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ռուս­–ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­ճի չա­փա­զանց ակ­տիվ դի­նա­մի­կա­յի մեջ են: Բա­վա­կան է հի­շեց­նել միայն Պու­տի­նի եւ Փե­զեշ­քիա­նի միայն այս տար­վա ըն­թաց­քում մոտ կես տասն­յակ անձ­նա­կան հան­դի­պում­նե­րի եւ մեկ տասն­յա­կի կար­գի հե­ռա­խո­սազ­րույց­նե­րի փաս­տը` աս­վա­ծում հա­մոզ­վե­լու հա­մար: Եվ այն տե­ղե­կատ­վա­կան ռեակ­ցիան, որ այս ա­մե­նի ֆո­նին գա­լիս է հատ­կա­պես Ի­րա­նից, ա­վե­լորդ ան­գամ խո­սում է աս­վա­ծի օգ­տին:

Այդ թվում, հի­շեց­նենք` ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն ակ­տի­վո­րեն խո­սում են Կաս­պից ծո­վում ա­ռեւտ­րա­յին նա­վագ­նա­ցութ­յան ծա­վալ­նե­րի առն­վազն կրկնա­պատկ­ման մա­սին: Օ­րերս էլ հրա­պա­րա­կա­յին ազ­դակ­ներ հնչե­ցին Ի­րա­նում ռուս­–ի­րա­նա­կան մին­չեւ ­յոթ ռազ­մա­բա­զա­նե­րի հնա­րա­վոր տե­ղա­կայ­ման մա­սին, ո­րը, ի­հար­կե, շատ լուրջ է: Վեր­ջա­պես այն, որ ակ­տիվ խո­սակ­ցութ­յուն­նե­րի փու­լում է նաեւ ինչ­պես ռուս–­հայ­կա­կան, այն­պես էլ` ի­րա­նա–­հայ­կա­կան ստվե­րա­յին շփում­նե­րի թե­ման, ա­պա դա կա­րե­լի է հա­մա­րել այդ բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րի հա­վել­յալ «բո­նու­սը»:

­Բայց սրան զու­գա­հեռ, ե­թե ի­րա­նա­կան ինչ­պես նա­խա­գա­հա­կան, այն­պես էլ` ազ­գայ­նա­կան թե­ւե­րից մինչ այս ­միայն ա­մե­նա­ջերմ ռեակ­ցիան էր գա­լիս ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­մա­յով, ա­պա Լավ­րո­վի այ­ցի հետ կապ­ված ազ­գայ­նա­կան թե­ւի մո­տ ո­րոշ մռայ­լութ­յուն սկսեց նկատ­վել: Այդ թվում, ԻՊՀԿ­–ից ոչ հե­ռու կանգ­նած աղբ­յու­րը այն կար­ծի­քին է, որ Լավ­րո­վի այ­ցի հիմ­նա­կան թե­մա­նե­րից է ի­րա­նա­կան հարս­տաց­ված ու­րա­նը Ռու­սաս­տա­նին ի պահ հանձ­նե­լու հար­ցը, ին­չը, սա­կայն, աղբ­յու­րը հա­մա­րում է միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի: «Թ­վում է, թե բա­նակ­ցութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան կողմ­նա­կից­նե­րը (նա­խա­գա­հա­կան թե­ւը– հեղ.) պատ­րաստ են մեր երկ­րի հարս­տաց­ված ու­րա­նը փո­խա­նա­կել Թ­րամ­փի ստո­րագ­րութ­յամբ ևս մեկ ա­նար­ժեք թղթի հետ։ Սա հենց այն է, ին­չի մա­սին զգու­շաց­րել է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան ա­ռաջ­նոր­դը՝ զգու­շաց­նե­լով նույ­նիսկ նման հարց չքննար­կել։ Եվ այ­սօր մենք տես­նում ենք, թե ինչ­պես են նրանք բա­ցա­հայտ և­ ան­հա­վա­նա­կան ա­նա­մո­թութ­յամբ խո­սում այս ռազ­մա­վա­րա­կան ակ­տի­վը վա­ճա­ռե­լու մա­սին»,– գ­րում է փոր­ձա­գե­տը:

­Թե­րեւս ակ­նար­կը կա­րե­լի է հաս­կա­նալ. Ի­րա­նի հա­մար հարս­տաց­ված ու­րանն ի­րոք շատ լուրջ ռազ­մա­քա­ղա­քա­կան ակ­տիվ է եւ ցան­կա­լի չէ դրա­նից զրկվել: Մ­յուս կող­մից էլ, կա­րե­լի է կռա­հել, որ դա կա­րող է կոմպ­րո­մի­սա­յին լուծ­ման կա­րե­ւոր տարր դառ­նալ. ե­թե ու­րանն Ի­րա­նում չէ, դա Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ի­րեն հաղ­թող հռչա­կել եւ զոր­քե­րը հե­ռաց­նել: Ե­վ այդ դեպ­քում ան­գամ Հոր­մու­զի նե­ղու­ցի թե­ման կա­րող է դառ­նալ երկ­րոր­դա­կան:

Ս­տաց­վում է, որ ռու­սա­կան միջ­նոր­դութ­յան ա­ռանց­քը հենց դա է` հնա­րա­վո՞ր է գտնել տար­բե­րակ, որ Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը եւս ու­րա­նը Ռու­սաս­տան տե­ղա­փո­խե­լու լուծ­մա­նը հա­վա­նութ­յուն տա: Ու այս­տեղ ա­ռաջ­նա­յին է դառ­նում հար­ցը, թե այդ ու­րանն Ի­րա­նի ին­չի՞ն է պետք: Հարս­տաց­ված ու­րան աս­վա­ծի էութ­յունն այն է, որ այն ա­րա­գո­րեն մի­ջու­կա­յին զեն­քի վե­րա­ծե­լու եւ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում պա­տաս­խան հար­վա­ծի հնա­րա­վո­րութ­յուն կա: Այդ դեպ­քում դա դառ­նում է զսպման մի­ջոց: Այ­սինքն, ե­թե Թեհ­րա­նին պետք է մի­ջու­կա­յին հար­ված բաց չթող­նե­լու խնդրի լու­ծում, ա­պա դրա հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից կա­րո­ղ է դառ­նալ այն, ին­չի մա­սին հենց ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան թեւն էր վեր­ջերս ո­գե­ւոր­ված խո­սում: Այն է, մո­տա­վո­րա­պես ռուս–­բե­լա­ռու­սա­կա­նի կար­գի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հաս­տա­տում, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս Ի­րա­նում հա­մա­տեղ ռուս­–ի­րա­նա­կան ռազ­մա­բա­զա­նե­րի մի­ջո­ցով եր­կի­րը վերց­նել ռու­սա­կան «մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի» տակ: Պարզ սկզբուն­քով` Մոսկ­վան Ի­րա­նի դեմ մի­ջու­կա­յին հար­ձա­կու­մը կդի­տար­կի որ­պես Ռու­սաս­տա­նի դեմ հար­ձա­կում:

Ի­րա­նա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րի լուծ­ման նման մե­խա­նիզ­մը մի­գու­ցե ձեռն­տու թվա, ե­թե դրա տակ դրված է ընդ­հան­րա­կան կոմպ­րո­մի­սի գա­ղա­փա­րը, այդ թվում, որ­պես «բո­նուս», Հոր­մու­զի նե­ղու­ցում Ի­րա­նի վե­րահս­կո­ղութ­յան ճա­նա­չու­մը: Այս մե­խա­նիզ­մը, ի դեպ, նոր չէ, որ օ­րա­կար­գում է հայտն­վել: Բայց միան­գա­մայն այլ հարց է, թե ԱՄՆ­–ի հա­մար ըն­դու­նե­լի կլի­նի՞ Ի­րա­նում ռու­սա­կան «Մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի» տա­րա­ծու­մը, ո­րի դեմ ժա­մա­նա­կին հա­մա­ռո­րեն «քյալ­լա է տվել»: Այն ի­մաս­տով, որ դա կնշա­նա­կի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մի մեծ հատ­վա­ծում ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն, այն է` տա­րա­ծաշր­ջա­նը կբա­ժան­վի ազ­դե­ցութ­յան եր­կու գո­տի­նե­րի` ռուս­–ա­մե­րիկ­յան եւ դրա տակ` ի­րա­նա­–իս­րա­յել­յան: Չի­նաս­տանն էլ, ինչ­պես միշտ, թեեւ քիչ տե­սա­նե­լի, բայց­ հաս­տատ ա­ռանց մեծ պա­տա­ռի չի մնա:

­Բայց ե­թե նման մե­խա­նիզ­մին Վա­շին­գտոնը հի­մա էլ դեմ է, ա­պա պետք է նախ ա­պա­ցու­ցի, որ ի զո­րու է հաղ­թել Ի­րա­նին: Ն­ման ինչ­–որ փոր­ձեր, ի դեպ, այս պա­հին դեռ նկատ­վում են: Այդ թվում, ար­դեն նաեւ Պա­կիս­տա­նին են սկսել հա­նել հա­կաի­րա­նա­կան դաշտ, իս­կ ­մյուս ­կող­մից ակ­տի­վաց­վում է ա­րա­բա–­թուր­քա­կան կոա­լի­ցիան:

Այ­սինքն, տե­սա­նե­լի է ա­պա­գա զար­գա­ցում­նե­րի եր­կու սցե­նար: Հի­շա­տակ­ված կոմպ­րո­մի­սա­յին սխե­ման, ո­րը, կրկնենք, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը բա­ժա­նում է ազ­դե­ցութ­յան եր­կու գո­տի­նե­րի: Եվ երկ­րոր­դը`­ նոր պա­տե­րազմն է: ԱՄՆ–ն էլ, մի կող­մից, ող­ջու­նե­լի է հա­մա­րում ռու­սա­կան միջ­նոր­դութ­յու­նը: Բայց մյուս կող­մից, ե­րեկ Վա­շինգ­տո­նում էր Պա­կիս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը, այ­սինքն` պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տու­մը եւս օ­րա­կար­գում է պահ­վում:

Ո՞ր տար­բե­րա­կը կգե­րիշ­խի, այս պա­հին դեռ տե­սա­նե­լի չէ: Բայց ե­թե ռազ­մա­կա­նը, ա­պա դա կա­րող է խաչ քա­շել նաեւ ՌԴ­–ի, ԱՄՆ­–ի եւ Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վի գա­ղա­փա­րի վրա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ