«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին
Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:
Կալանքի որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում:
Գևորգյանին մեղադրում են «ընտրակաշառք» տրամադրելու մեջ, մեղադրանքը թեկնածուն և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն անհիմն են որակում՝ նշելով՝ ընտրություններից առաջ իշխանության հերթական քաղաքական ռեպրեսիաներն են։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
