Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է

Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԱՑԸ ՀԱՑԹՈՒԽԻՆ ՏՈՒՐ, ՄԻ ՀԱՑ ԷԼ ԱՎԵԼ ՏՈՒՐ

(ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑՈՒՅՑԵՐԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ֆրանսիայի կոմիտեից հայտնում են, որ Մակրոնը դիմել ա Նիկոլին, որ նա Իշխան Սաղաթելյանին Բագրատ սրբազանի օրհնությամբ գործուղի Փարիզ, որպեսզի այնտեղի ցույցերը ցրի։

 **

PERSONA NON GRATA

(ԼՈՒԼՈՒՆ` ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅՆԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ)

 Ուրեմն ես` Նիկոլի Լուլուն, գամ հասնեմ ստեղ, ու ինձ ասեք նյե՞տ։

 **

Լյովիկ Քոչարյանի երգը.

Նազում ես ու շորորում,

Զմրուխտե դոլարներում,

Իմ մոտիկ, մոտիկ

Նաիրյան դալար ինշուրանս։

**

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԻԳԸ

Ըստ շրջանառվող լուրերի` «Ուժեղ Հայաստանի» Նարեկ Կարապետյանը եվրոպական էժան դեղեր ա բերելու եւ «Տելեգրամով» ցրի ու հիմա մարդկանց ա հավաքագրում, որ տանեն թաքստոցներում տեղադրեն։

 **

ԷՇԱՖՈՏ

Ըստ հեղափոխության մասնագետների` Ֆրանսիայում ծավալված իրադարձությունները ցույց են տալիս, որ 1789 թվականին խոդ տված, ապա 1989 թվականին արգելված գելիոտինը կարող են նորից խոդի տալ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ