Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

 

BOOK DONATION ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքի հանրային գրադարանը Newmag հրատարակչությունից ստացել է հայերեն լեզվով 500 նոր գիրք։ Հավաքածուն ներառում է տարբեր ժանրերի և ուղղությունների հրատարակություններ՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական գրքեր։ Գրականության բազմազան ընտրանին նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների ընթերցողների համար։

 

«Մենք համոզված ենք՝ որակյալ գրականության հասանելիությունը կարևոր դեր ունի հասարակության զարգացման, աշխարհայացքի ընդլայնման և ապագա սերնդի ձևավորման գործում։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ձգտում ենք նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը և Հայաստանի մարզերի բնակիչների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

 

«BOOK DONATION նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցանությունը, աջակցել լուսավորչական գործունեությանը և Հայաստանի հեռավոր համայնքների բնակիչների համար ապահովել գիտելիքի ավելի լայն հասանելիություն։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում համալրել գրադարանների ֆոնդերը նոր հրատարակություններով, ժամանակակից գրականությունն ավելի հասանելի դարձնել ընթերցողներին և նպաստել տեղական համայնքների մշակութային ու կրթական զարգացմանը», – նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

 

Հրազդանի հանրային գրադարանը միավորում է 9 մասնաճյուղ, որոնք տեղակայված են համայնքի վեց թաղամասերում և երեք բնակավայրերում։ Գրադարանն այսօր սպասարկում է շուրջ 10 հազար ընթերցողի, իսկ գրքային ֆոնդը կազմում է մոտ 150 հազար միավոր։ Նոր գրքերի համալրումը կընդլայնի առաջարկվող գրականության ընտրանին, կհարստացնի գրադարանի ֆոնդը և կնպաստի համայնքի բնակիչների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ