«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Ողջ գիշեր Կիեւը ռուսական զանգվածային հարձակման տակ էր

Միջազգային

Թրամփի հայտարարության ֆոնին, թե ուկրաինական պատերազմն առավելագույնս մոտ է ավարտին, եւ, որ իր մտքով անգամ չի անցնում նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, Կիեւը ենթարկվեց հերթական զանգվածային հարձակմանը:

Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ առնվազն 10-ի կարգի բալեստիկ հրթիռներ գրոհել են Կիեւը: Ուկրաինական աղբյուրները հանտնում են, որ հիմնական հարվածները հասցվել են թիվ 4 ՋԷԿ-ին:

Ապա հարվածներ հասցրեցին նաեւ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները, եւ, վերջնարդյունքում, Կիեւին հասցված հրթիռային հարվածները հասան մոտ 30-ի: Ընդ որում, էներգետիկայից զատ, խոցվեց նաեւ Կիեւի «Հարավային կամուրջը»: Իսկ ահա հրթիռային անօդաչուների գրոհը, որը գործնականում շարունակվեց մինչեւ առավոտ եւ այս պահին էլ լիովին չի դադարել:

Չնայած, ինչպես Մոսկվայից քանիցս հայտարարվել է, Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն նույն ինտենսիվությամբ, քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ