Մարտունի քաղաքում «Մեր համայնքը» դաշինքը հաղթել է ՔՊ-ին Գառնի համայնքի բնակիչները Հանուն խաղաղ և կայուն զարգացման ՔՊ-94.23% Դեմ-5.38% Արտաշատում ՀՅԴ-ն պարտվում է ՔՊ-ին Դիլիջանում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում. Թարմացվող Իջեւանում ՔՊ-ն առաջատար է. ԹԱՐՄԱՑՎՈՂ Մեղրիում հաղթում է ՔՊ-ն Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Աթիկում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում նախկին համայնքապետի դեմ Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։

Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հազիվ 25-30 տնից կազմված, իսկ 92-ից ի վեր առհասարակ գոյություն չի ունեցել, ոչ ոք, անգամ ժամանակին այնտեղ ապրած ադրբեջանցիները 30 տարի չեն հիշել դրա գոյության մասին: Դրա մասին առաջինը հիշեց եւ «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2024 թվականին` սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։

Թե ինչպես է այդ տեղանունը հայտնվել Գուգլի կամ այֆոնների տեսադաշտում, դրա պատճառը բացառապես ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունն է, ի տարբերություն Հայաստանի պարտվողական ու ամեն ինչ հանձնելու-մոռանալու քաղաքականության: Մեզ ասացին, որ Կիրանցի միայն մի մասում է հեռախոսների էկրանին գրվում «Կիրանց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ