Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլն ադրբեջանցի զինծառայող Մուսաևին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր Պեսկով. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացվեն Աբու Դաբիում` նոյեմբերի առաջին կեսի

Այդ ո՞ր ողորմելի ստահակի ձեռքն է գնացել ջնջել մեր հրաշք հերոսի պատկերը․ ՀՀ վաստակավոր արտիստ

Իրավունք 30

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են 44 օրյա պատերազմի մասնակից, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ իր վրդովմունքն արտահայտեց։

 — Ութ տարվա հրեշավոր գործողությունների թվին են պատկանում մեր չքնաղ հերոսների պատկերների ոչնչացնելը։ Վերջերս «Հաղթանակ»-ի պատի վրայից հեռացրեցին արցախյան 44 օրյա պատերազմի հերոս, ամբողջ ազգի կողմից պաշտելի  Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։

Ինչպիսի՞ նվաստ եւ ստոր արարք, սովորաբար ոչնչություններն են, որ չեն կարողանում տեսնել ուժեղ, առաքինի, վեհ եւ բացառիկ հայերի պատկերները։ Այդ ո՞ր ողորմելի ստահակի ձեռքն է գնացել ջնջել մեր հրաշք հերոսի` Ալբերտի պատկերը։

Դուք անզոր եք ջնջել Ալբերտի պատկերը յուրաքանչյուր իրական հայի ոգուց։ Ալբերտ Հովհաննիսյանը հավերժ է, ողջ հայ ժողովրդի սրտում։ Հավերժ փառք իրեն ու խոնարհում եւ, իհարկե, մեծ հարգանք եւ խոնարհում Ալբերտի ծնողներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ