Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

Քրեական

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։

Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ