Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևո»-ն խնդրել է ուղևորներին ապաստան գտնել Ադրբեջանից 750 միլիոն դոլար է փոխանցվել Դոնալդ Թրամփի փեսային կապված հաշվին Թրամփը նաեւ Ուկրաինային է սպառնում պատժամիջոցներով, եթե պատերազմը չդադարի Կիեւի էլիտաները հարստանում են հարյուրավոր միլիարդներով, մինչդեռ սովորական ուկրաինացիների երեխաները մահանում են. Էլոն Մասկ Բրիտանացիներին կոչ են անում սննդի և ջրի պաշարներ կուտակել. The Guardian «Հրապարակ»․ Ոստիկանական կարգեր ԱԺ-ում

«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում. տեղեկություն, որ գաղտնի էր պահում բարձր դատարանը։

Իշխանության ներսում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ակնկալել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հենց առաջին փորձից կզբաղեցնի ՔՊ-ի նախընտրելի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, սակայն քվեարկության արդյունքները սառը ցնցուղ են եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածուների շուրջ երկարատև քննարկումներից հետո որոշվել է անցկացնել անակնկալ քվեարկություն։

Արդյունքում, ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է երեք դատավոր, և ինքը՝ Վարդանյանը, իսկ Էդգար Շաթիրյանը ստացել է առավել շատ՝ հինգ ձայն։

Իշխանական շրջանակների համար այս արդյունքն անակնկալ է եղել։ Բանն այն է, որ իշխանության վերնախավում, ըստ տեղեկությունների, համոզված են եղել, որ Սահմանադրական դատարան Վլադիմիր Վարդանյանի հայտնվելուց հետո նրա՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելը պարզապես ժամանակի հարց է։ Ենթադրվել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախընտրած թեկնածուն առանց լուրջ խոչընդոտների կստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, դատարանի ներսում իրավիճակն այլ ընթացք է ստացել, և դատավորներից մի քանիսը նախապատվությունը տվել են Էդգար Շաթիրյանին։ Այս հանգամանքը կասկածի տակ է դրել այն համոզմունքը, թե Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցն արդեն իսկ լուծված է։

Այժմ իշխանական շրջանակներում լարված սպասում են՝ հասկանալու, թե ինչ արձագանք կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից և ինչ զարգացումներ կհետևեն քվեարկությանը։ Ըստ մեր աղբյուրների՝ մինչև այս պահը հստակություն չկա՝ արդյոք վարչապետը կոնկրետ դիրքորոշում է հայտնել, թե ով պետք է ղեկավարի Սահմանադրական դատարանը կամ որտեղ ում մոտ է հայտնել այդ դիրքորոշումը։

Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը կարող է վերածվել իշխանության ներսում ազդեցության և պայմանավորվածությունների լուրջ փորձության։ Եթե ստեղծված իրավիճակը չփոխվի, Էդգար Շաթիրյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունները կարող են ավելի մեծանալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ