Թրամփը ստորագրել է օրենք, որը կարող է Եվրոպանյին զիկել ամերիկյան նավթամթերքներից Ռուսական ռազմական մի քանի ինքնաթիռներ վայրէջք են կատարել իրանական Բուշերում Ամեն օր մի քյալակ ա խաղում. ՔՊ-ականները սառը ցնցուղի տակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ The Telegraph. Չինաստանը կարող է ազդել Ուկրաինայի ճակատագրի վրա Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո հետագա մերձեցման ռազմավարությունը. Փորձագետ «Հրապարակ»․ ՔՊ-ում դեպրեսիվ տրամադրություններ են «Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է Դուբայի օդանավակայանը կրկին քաոսի մեջ է, հազարավոր մարդիկ շտապում են լքել քաղաքը «Հրապարակ»․ Փաշինյանին բոլոր կողմերից ճնշում են. հանրաքվեի է նախապատրաստվում

«Հրապարակ»․ Փաշինյանին բոլոր կողմերից ճնշում են. հանրաքվեի է նախապատրաստվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։

Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը:

Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ