Հոկտեմվերի 23. Օրվա խոսք Թրամփը ստորագրել է օրենք, որը կարող է Եվրոպանյին զիկել ամերիկյան նավթամթերքներից Ռուսական ռազմական մի քանի ինքնաթիռներ վայրէջք են կատարել իրանական Բուշերում Ամեն օր մի քյալակ ա խաղում. ՔՊ-ականները սառը ցնցուղի տակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ The Telegraph. Չինաստանը կարող է ազդել Ուկրաինայի ճակատագրի վրա Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո հետագա մերձեցման ռազմավարությունը. Փորձագետ «Հրապարակ»․ ՔՊ-ում դեպրեսիվ տրամադրություններ են «Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է Դուբայի օդանավակայանը կրկին քաոսի մեջ է, հազարավոր մարդիկ շտապում են լքել քաղաքը

ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական պատերազմը նոր փուլ է մտնում

Պենտագոնը մտադիր է ստեղծել գործակալների լայն ցանց, որոնք կաշխատեն խիստ գաղտնի պայմաններում՝ Չինաստանի և ԱՄՆ-ի մյուս մրցակիցների դեմ տնտեսական պատերազմ վարելու նպատակով։ Գերատեսչության ծրագրերի մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով նախաձեռնությանը ծանոթ վեց աղբյուրի։

 

Ծրագրի համաձայն՝ ամերիկացի գործակալները ներկայանալու են որպես գործարարներ կամ մասնավոր ընկերությունների աշխատակիցներ՝ խնամքով թաքցնելով իրենց կապերը ԱՄՆ կառավարության հետ։ Ծրագրի իրականացման համար պատասխանատու է Թոմ Ռակուսան՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակիցը, որն այդ կառույցում աշխատել է 39 տարի։ Այժմ նա զբաղեցնում է պաշտպանության փոխնախարար Սթիվ Ֆայնբերգի ավագ խորհրդականի պաշտոնը։ Նախագիծը դեռևս միայն թղթի վրա է և չի մեկնարկել։ Պենտագոնում, սակայն, հայտարարում են, որ նման ծրագիր գոյություն չունի։

 

Գործակալական ցանց ստեղծելու գաղափարը տեղավորվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ այլ պետությունների վրա տնտեսական ճնշում գործադրելու ավելի լայն ռազմավարության շրջանակում։ Վաշինգտոնն արդեն կիրառում է մաքսատուրքեր, արտահանման սահմանափակումներ և ներդրումներ է կատարում առանցքային ոլորտներում, ինչպես նաև ընդլայնում է տնտեսական հետախուզական տվյալների հավաքագրումը։

 

WP-ն ընդգծում է, որ նոր նախաձեռնությունը ցույց է տալիս Թրամփի թիմում Պենտագոնի ազդեցության աճը։ Գերատեսչությունը ձգտում է հասնել ռեկորդային՝ 1.5 տրիլիոն դոլարի բյուջեի հաստատմանը։

 

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հակամարտությունն ավելի է սրվել։ 2025 թվականի ապրիլին Վաշինգտոնը չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրեց մինչև 145%, իսկ Պեկինը պատասխանեց՝ սահմանելով մինչև 125% մաքսատուրքեր։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ