Պեսկով. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացվեն Աբու Դաբիում` նոյեմբերի առաջին կեսի Վստահել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, հիասթափվել եմ նրանց հետընտրական գործունեությունից. Արցախցի գործիչ Ուկրաինական An-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը հրդեհվել է Ճապոնիայում վայրէջքի ժամանակ Ուկրաինայի նոր խաղաղության ծրագրի մանրամասներ են հայտնի դարձել. The Economist Պուտին. Կիևի համար անտեղի է խոսել «տարածքային կորուստների» մասին. դա իրենց տարածքը չէ ՈՒՂԻՂ․ Արդյոք կլինեն Նիկոլի ասած ընտրությունները․ Հայկ Բաբուխանյան Հոկտեմվերի 23. Օրվա խոսք Թրամփը ստորագրել է օրենք, որը կարող է Եվրոպանյին զիկել ամերիկյան նավթամթերքներից Ռուսական ռազմական մի քանի ինքնաթիռներ վայրէջք են կատարել իրանական Բուշերում Ամեն օր մի քյալակ ա խաղում. ՔՊ-ականները սառը ցնցուղի տակ

Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է

Սպորտ

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ամփոփել է «Los 100 de MARCA» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները՝ հրապարակելով 2025/26 մրցաշրջանի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է armsport.am-ը։

Հատկանշական է, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերի կողքին լավագույն հարյուրյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։

 

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը։ Թեժ և անզիջում պայքարում անգլիացի ռմբարկուն ընդամենը 25 միավորով է գերազանցել նախորդ տարվա հաղթող, «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին (3962 միավոր՝ 3937-ի դիմաց)։ Լավագույն եռյակը եզրափակել է Կիլիան Մբապեն՝ 3440 միավորով։

Այս հաղթանակով Քեյնը միացել է մրցանակի նախկին դափնեկիրների պատվավոր ցանկին, որտեղ են Կարիմ Բենզեման (2021/22), Էրլինգ Հալանդը (2022/23), Վինիսիուս Ժունիորը (2023/24) և Լամին Յամալը (2024/25)։

Քվեարկությանը մասնակցել է 226 անդամից բաղկացած միջազգային ժյուրին՝ ներառյալ Marca-ի և համաշխարհային այլ առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 100 հավակնորդներից ընտրել է իր լավագույն 15-յակը (1-ին տեղ՝ 30 միավոր, 2-րդ տեղ՝ 25, 3-րդ տեղ՝ 23 և այլն)։

Լավագույն տասնյակում, Քեյնից, Յամալից և Մբապեից բացի, հաջորդաբար տեղ են գտել Ռոդրին, Խվիչա Կվարացխելիան, Լիոնել Մեսսին, Ֆաբիան Ռուիսը, Մայքլ Օլիսեն, Ուսման Դեմբելեն և Պաու Կուբարսին։ Սա մրցանակաբաշխության պատմության ամենալարված և ամենաշատ ձայներ հավաքած քվեարկությունն էր։

Հարի Քեյնի ֆենոմենալ ցուցանիշները 2025/26 մրցաշրջանում

Ժյուրիի ընտրության հարցում վճռորոշ են եղել անգլիացու նվաճած տիտղոսներն ու խփած գոլերի տպավորիչ քանակը։ Թիմային մակարդակում նա «Բավարիայի» հետ ձևակերպել է ներքին թրեբլ՝ հաղթելով Գերմանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Անգլիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (7 խաղում խփելով 6 գոլ)։

Անհատական մակարդակում Քեյնը նվաճել է «Եվրոպական Ոսկե խաղակոշիկը», երրորդ տարին անընդմեջ դարձել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (36 գոլ) և ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում։ Նրա մյուս ռեկորդային ցուցանիշները պակաս տպավորիչ չեն.

73 գոլ՝ 65 խաղում. 2025-ի օգոստոսից մինչև 2026-ի հուլիսը Քեյնը «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում խփել է 73 գոլ։ Պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Լիոնել Մեսսին (82 գոլ՝ 69 խաղում, 2011/12 մրցաշրջան)։

61 գոլ ակումբային մակարդակում. Բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում նա դարձել է 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին անգամ մեկ մրցաշրջանում նման արդյունավետություն ցույց էր տվել Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2014/15 մրցաշրջանում։

Չեմպիոնների լիգա և Գավաթ. 13 գոլով նա դարձել է ՉԼ-ի երկրորդ լավագույն ռմբարկուն (զիջելով միայն 15 գոլ խփած Մբապեին)՝ գրավելով մրցակիցների դարպասը թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Գերմանիայի գավաթի փլեյ-օֆֆի բոլոր փուլերում։

Մունդիալների պատմության թոփ-5. Աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցնելով 14-ի՝ Քեյնը բարձրացել է Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուների 5-րդ հորիզոնական։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ