Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը ազատ է արձակվել, համայնքում էլ որեւէ լարվածություն չկա Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Պարզվեց՝ թավիշը միայն դագաղներում էր․․․ Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Վստահել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, հիասթափվել եմ նրանց հետընտրական գործունեությունից. Արցախցի գործիչ

Հանդիպում

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը «Իրավունքի» հետ հարցազրույցում մասնավորապես նշել էր.«Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ»։

Կոնկրետ որտե՞ղ է հանդիպել անտարբերության, ո՞ր քաղաքական ուժին են վստահում արցախցիները, ո՞ւմ են սատարել եւ սատարում, ո՞վ է այսօր ի պաշտոնե լիազորված արցախցիների հիմնախնդիրները բարձրաձայնելու հարցով «Իրավունքը» կրկին դիմել է պարոն Առուշանյանին.

- Շփումները քաղաքացիների հետ իմ բնակության վայրում, համացանցում, նախկին հայաստանաբնակ ծանոթներիս հետ, ինչպես նաև իշխանամետ ուժերի դիրքորոշումները արցախցիների խնդիրների լուծումների հարցում դա են վկայում։ Մի մասի մոտ այդ անտարբերությունը պայմանավորված է սխալ տեղեկացվածության և պատկերացումների հետ։ Նրանք չեն հասկանում ինչ է նշանակում Հայրենիքի հետ միասին կորցնել նաև քո և քո ծնողների երկար տարիների աշխատանքի պտուղները, ունեցվածքը, հարազատներին և հայտնվել մի միջավայրում, որտեղ չունես բնակարան, աշխատանք, գտնվում ես ծանր ապրումների մեջ։ Իսկ տեղաբնակները չեն պահանջում իշխանություններից գոնե լուծել արցախցիների սոցիալական բնույթի խնդիրները, ակտիվություն չեն ցուցաբերում, բողոքի ակցիաներ չեն կազմակերպում։ Համեմատության համար վերցրեք արտասահմանյան երկրների բնակչության պահվածքը նման, անգամ ավելի ոչ զգայուն, հարցերում։

Արցախյան գործչի խոսքերով.

- Ես Արցախ վերադարձի հույսը ավելի շատ կապում եմ հայ ժողովրդի հավաքական ուժի, ակտիվ արտաքին գործունեության և սպասվելիք միջազգային զարգացումների հետ։ Ադրբեջանի իշխանությունների 2020-2023 թ գործողությունները պետք է որակել որպես ցեղասպանություն և անընդհատ, շատ ակտիվորեն պահանջել միջազգային կառույցներից, խոշոր պետություններից պատժամիջոցներ ձեռնարկել մեղավորների հանդեպ։ Միայն ակտիվությամբ և համառությամբ կարող ենք հասնել արդյունքի։  Ինքս վստահել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց որոշ չափով հիասթափվել եմ նրանց հետընտրական գործունեությունից։ Ինչ մնում արցախյան վտարանդի իշխանությունների գործունեությանը( արցախցիների խնդիրների լուծման հարցում), ապա պետք է նշել մի քանի հանգամանքներ, որոնք խանգարում են  խնդիրների միասնական բարձրացման հարցում։ Առաջինը դա ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է։ Երկրորդը Արցախի ԱԺ - ի պատգամավորների պահվածքը, մտավախությունները, կուսակցական և անձնական շահերը։ Եվ կարծում եմ նաև արցախահայության տրոհվածությունը տասնյակ կուսակցությունների, հարյուրավոր հասարակական կազմակերպությունների և Հայաստանով մեկ ցրված համայնքների։ Այստեղ ես կարևորում եմ հայկական Սփյուռքի դերը կազմակերպական, նյութական և բարոյական հարցերում։ Կան առանձին անհատներ, որոնք ի վիճակի են ղեկավարել արցախցիների պայքարը իրենց բազմաթիվ հարցերի լուծման գործում, բայց առանց դրսի ուժերի նյութական և բարոյական օժանդակության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և բնակչության բարյացակամ վերաբերմունքի դժվար կլինի հաջողության հասնել։ Չափազանց շատ են եղել բացթողումները ,կուտակված պրոբլեմները և կարելի ասել, որ մենք հայտնվել ենք ծուղակի մեջ, որից ելք գտնելը պահանջում է կազմակերպվածություն, մեծ աշխատանք, խելոք և ճիշտ հաշվարկված քայլեր , ինչպես նաև արտաքին բարենպաստ պայմաններ։ Ես չեմ հոգնում կրկնել, որ 1994 թ և հետագա տարիներին մենք բաց ենք թողել պատմական շանսը, գնացել ենք «խաղաղության» առանց անվտանգության երաշխիքների, «վայրի կապիտալիզմի» առանց հաշվի առնելու սոցիալական արդարության սկզբունքները, հասարակության բևեռացման վտանգը, մեր թշնամու ռազմավարական նպատակները և այլն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ