Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր Պեսկով. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացվեն Աբու Դաբիում` նոյեմբերի առաջին կեսի Վստահել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, հիասթափվել եմ նրանց հետընտրական գործունեությունից. Արցախցի գործիչ Ուկրաինական An-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը հրդեհվել է Ճապոնիայում վայրէջքի ժամանակ Ուկրաինայի նոր խաղաղության ծրագրի մանրամասներ են հայտնի դարձել. The Economist Պուտին. Կիևի համար անտեղի է խոսել «տարածքային կորուստների» մասին. դա իրենց տարածքը չէ ՈՒՂԻՂ․ Արդյոք կլինեն Նիկոլի ասած ընտրությունները․ Հայկ Բաբուխանյան Հոկտեմվերի 23. Օրվա խոսք Թրամփը ստորագրել է օրենք, որը կարող է Եվրոպանյին զիկել ամերիկյան նավթամթերքներից

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախում է։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

«Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ արգելվում է (Հոդված 20) նախընտրական քարոզչական պաստառներ, թեկնածուների նկարներ կամ տպագիր այլ նյութեր փակցնել հասարակական սննդի և առևտրի օբյեկտների (այդ թվում՝ ռեստորանների, սրճարանների, խանութների) վրա կամ դրանց ներսում՝ անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ փակցնելն արգելվում է նաև հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ ներսում: Արգելքը տարածվում է նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա:

Պաստառները կարող են փակցվել համայնքների ղեկավարների կողմից հատուկ առանձնացված անվճար տեղերում, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող այլ շենքերի, շինությունների վրա կամ ներսում, եթե դրանք չեն հանդիսանում վերը նշված արգելված օբյեկտներից: Թեև այս հարցով Նիկոլ Փաշինյանին էլեկտրոնային պաշտոնական նամակ (mail) չենք ուղարկել, հույս ունենք, որ հրապարակումն ի վերջո կհասնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և վերջինս կձեռնարկի օրենքով իրեն վերապահված քայլերը՝ ապօրինի տեղադրված պաստառներն  հեռացնելու ուղղությամբ։ Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, իսկ խնդիրը մինչ օրս լուծված չէ»,- գրում է լրատվամիջոցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ