Բրիտանացիներին կոչ են անում սննդի և ջրի պաշարներ կուտակել. The Guardian
ՄիջազգայինԲրիտանացիներին կոչ են անում սննդի և ջրի պաշարներ կուտակել՝ սպասվող ռուսական ագրեսիայի պատճառով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Մեծ Բրիտանիան սկսել է «Պատրաստ եղեք» տեղեկատվական արշավը՝ կոչ անելով հանրությանը նախապես պատրաստվել արտակարգ իրավիճակներին։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում տանը պահել մինչև 9 լիտր խմելու ջուր, երեք օրվա սննդի պաշար, վերմակներ, առաջին բուժօգնության պարագաներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Իշխանությունները որպես պատճառներ նշում են կլիմայական սպառնալիքները, տեխնոլոգիական կախվածությունը և թշնամական պետությունների հնարավոր գործողությունները։
Ուես Սթրիթինգը հստակորեն նշել է Ռուսաստանը այն հնարավոր սպառնալիքների շարքում, որոնց համար բրիտանացիներին կոչ են անում պատրաստվել։
