Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Ֆրանսիայում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը, արդեն գների բարձրացման դեմ 4.5 միլիոն բարել նավթ բարձած երկու սուպերտանկեր Հորմուզի նեղուցում բախվել են ականի Reuters. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթում Կիմ Չեն Ընը հայտարարել է «հզոր բանակ» ստեղծելու ծրագրերի մասին Կոլոմոյսկի. Ուկրաինայի կառավարությունը շահագրգռված չէ խաղաղությամբ՝ տնտեսական փլուզման և բանակում ապստամբությունների սպառնալիքի պատճառով ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի առաջատար կողմնակիցը բացահայտվել է որպես պեդոֆիլ Մենք դեռ նամակ չենք ստացել, եթե լիներ, տեղյակ կլինեի․ Արթուր Խաչատրյան Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը ազատ է արձակվել, համայնքում էլ որեւէ լարվածություն չկա Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ 5։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ֊Ի ՉԵՄՊԻՈՆ ՀԱԿՈԲ ՇԱՐԲԱԹՅԱՆ

Վերջերս Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացել է Բռնցքամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը վաստակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանի և երկրորդ մարզիչ Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ նվաճել է 3 մեդալ, մեկական ոսկե, արծաթե, բրոնզե։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ոսկե մեդալակիր, ծնունդով Փարաքարից ՀԱԿՈԲ ՇԱՐԲԱԹՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Հակոբ, տպավորիչ հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 50 կգ քաշային կարգում։ Մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչին, հետո 4։1 հաշվով ուկրաինացի մրցակցիս։ Կիսաեզրափակչում 5։0 հաշվով պարտության մատնեցի լեհ կաշվե ձեռնոցի մարտիկին։ Եզրափակչում էլ ոսկե մեդալի ճանապարհին 3։2 հաշվով կարողացա հաղթել ռումինացի մրցակցիս։ Սրանցից ամենադժվար մենամարտը ուկրաինացի մրցակցիս հետ պայքարն էր։ Ռումինացու հետ ևս դժվար անցավ, նա այս քաշային կարգի ֆավորիտն էր համարվում։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը, քանի որ առաջին հայ բռնցքամարտիկն ես մեր երկրից, ով նվաճեց ոսկե մեդալ World Boxing -ի կազմում։

- Այս հաղթանակը ինձ տվեց մեծ վստահություն, որպեսզի հետագայում կարողանամ հաղթել նաև Մ19 տարեկանների ԵԱ֊ում և ԱԱ֊ում։ Շատ մեծ հպարտության զգացողություններ, մեծ մոտիվացիա, որ կարողացա մեր երկիրը պատվով ներկայացնել այս կարևորագույն ստուգատեսում։ Շատ լավ էի պատրաստվել այս մրցաշարին, տքնաջան պարապել։ Անձնական մարզիչս հայրս է Հովհաննես Շարբաթյանը։ 5 տարեկանից եմ սկսել բռնցքամարտով պարապել։ Անցած տարի էլ Մ17 տարեկանների ԵԱ֊ի բրոնզե մեդալ էի նվաճել, այս անգամ փոխեցի մեդալի գույնը։

Հավելենք, որ արծաթե մեդալ է նվաճել Ռոմիկ Հարությունյանը 66 կգ, բրոնզե Էդուարդ Քարամյանը 60 կգ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ