Ադրբեջանից 750 միլիոն դոլար է փոխանցվել Դոնալդ Թրամփի փեսային կապված հաշվին Թրամփը նաեւ Ուկրաինային է սպառնում պատժամիջոցներով, եթե պատերազմը չդադարի Կիեւի էլիտաները հարստանում են հարյուրավոր միլիարդներով, մինչդեռ սովորական ուկրաինացիների երեխաները մահանում են. Էլոն Մասկ Բրիտանացիներին կոչ են անում սննդի և ջրի պաշարներ կուտակել. The Guardian «Հրապարակ»․ Ոստիկանական կարգեր ԱԺ-ում «Ժողովուրդ». Մարզպետների ինստիտուտի հարցն իշխանության օրակարգում է «Փաստ». «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը Ռուս դիվանագետներին հանձնարարվել է պատրաստ լինել անհապաղ լքել Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը «Հրապարակ». 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Փաշինյանի դեմ «Ժողովուրդ». Ով է պատասխան տալու հերթական ազերիիի՝ սահմանը հատելու համար

«Հրապարակ»․ Ոստիկանական կարգեր ԱԺ-ում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով, համակուրսեցիներով։

Չնայած 2 ամիս չկա, որ նշանակվել է, բայց աշխատակազմը է՛լ անանուն բաց նամակներ է գրում, է՛լ ամեն տեղ բողոքում նորանշանակ ղեկավարից, որի մոտ մտնելն ավելի բարդ է, քան ԱԺ նախագահի մոտ մտնելը։ Ասում են՝ աշխատակազմի նոր ղեկավարությունը հետեւում է իրենց ամեն քայլին, դիտողություններ, նկատողություններ անում։

Աշխատողների կյանքը բարդացել է։ Նաեւ անհանգիստ են, քանի որ լսել են՝ աշխատասենյակներում մտադիր են տեսախցիկներ դնել, ասում են՝ որոշ տեղերում արդեն դրված է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ