Թրամփը նաեւ Ուկրաինային է սպառնում պատժամիջոցներով, եթե պատերազմը չդադարի
ՄիջազգայինԹրամփը քննարկում է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ 200% մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը խաղաղության համաձայնագրի բացակայության դեպքում։
«Մաքսատուրքերը մեզ օգնեցին ավարտել ութ պատերազմ։ Գուցե մենք պետք է անմիջապես կիրառենք այդ մոտեցումը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ։ Ես նախկինում դրա մասին չէի մտածել, բայց միևնույն է, դա չէր աշխատի, քանի որ մենք նրանցից շատ բան չենք գնում», - ասաց ԱՄՆ նախագահը։
Ռուսաստանի համար, իհարկե, ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցները քիչ բան կփոխեն: Բայց ահա հետաքրքիր է, որ այս անգամ Թրամփը նաեւ Ուկրաինային է սպառնում պատժամիջոցներով, եթե պատերազմը չդադարի:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ