Հղիության պատճառով լքում է խումբը․ պարզվել է՝ երգչուհին իրական չէ Հայտնի է Երևանում գիշերային կրակոցից վիրավորվածի ինքնությունը Մեդվեդևը կոչ արեց Թրամփին՝ հանձնարարել Պենտագոնին և ԿՀՎ-ին «ուղղել Զելենսկու անհաջող թյուրըմբռնումը» Ռուսական հրթիռային անօդաչուների հարձակման արդյունքում Խարկովում սարսափելի հրդեհներ են (Տեսանյութ, Ֆոտո) Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Այսօր ամուսնանում է երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը. տեսանյութեր Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ի՞նչ կանխատեսում է թաքնված ձեզ համար սուրճի մրուրի օրինաչափություններում Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին

Ներքաղաքական
«Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։
 
Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։ Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։ Սա է այն «ազատ, արդար և հավասար» ընտրությունների իրական պատկերը, որի վտանգների մասին բազմիցս բարձրաձայնել ենք։
 
Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։ Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։
 
Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ