Ամենաշատը ընտրության մասնակցել են Ստեփանավանում, ամենաքիչը՝ Ֆիոլետովո համայնքում․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության ցուցանիշները ժամը 17։00-ի դրությամբ Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ 32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից ՔՊ-302 Դիլիջանում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում Առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններից Մասկը «Ուկրաինայում պատերազմը մինչև վերջին ուկրաինացին» շարունակելու կողմնակիցներին անվանել է «մարդկության թափթփուկ» Հայտնի է, թե երբ կժամանի Եվրատեսիլի հաղթողը Հայաստան Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մшհшցել է Խաղացի՞ր, բալես, դե գնացինք տուն. Արսեն Սաֆարյանի արձագանքը՝ դստերը հարսանեկան զգեստով տեսնելիս Բրիտանիան ունի 1000 օր՝ հնարավոր պատերազմին պատրաստվելու համար. The Telegraph

Մենք դեռ նամակ չենք ստացել, եթե լիներ, տեղյակ կլինեի․ Արթուր Խաչատրյան

Ներքաղաքական

Ուղիղ երկու շաբաթ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ պետք է համախմբվեն ճիշտ ընդդիմադիր ուժերի հետ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ստացե՞լ է համախմբման առաջարկ «Ուժեղ Հայաստան»-ից կամ անձամբ Սամվել Կարապետյանից։

— Մենք միշտ կողմ ենք եղել ընդդիմադիր ուժերի համախմբմանը, որովհետեւ գտնում ենք, որ ընդդիմադիր ուժերի մեջ ինչքան էլ լինեն տարբերություններ, ընդհանուր նպատակը շատ ավելի կարեւոր է, հետեւապես անհրաժեշտ է այդ տարբերությունները մի կողմ դնել։ Ձեր հարցին ի պատասխան՝ կարող եմ ասել, որ ես այս պահի դրությամբ տեղյակ չեմ, մենք այս պահին նամակ ստացել ենք, թե՝ ոչ։ Եթե ստացած լինեինք, պիտի որ իմանայի։ Առավոտյան չենք ստացել, հետեւապես՝ կարծում եմ՝ դեռ չենք ստացել։

— Պարոն Խաչատրյան, 2 շաբաթ է անցել հայտարարությունից, հավանաբար 2 շաբաթվա ընթացքում արդեն իսկ պետք է ստացած լինեիք։

— Կարծում եմ՝ պատասխանեցի Ձեզ։ Տեսեք, մենք միշտ համախմբմանը կողմ ենք։ Սակայն, այն պետք է նայենք եւ նոր արձագանքենք։ Ես իրավունք չունեմ, եւ որեւէ մեկն իրավունք չունի առանց քննարկման, ֆրակցիայի անունից ասի՝ կմիանանք: Կլինի առաջարկ՝ կքննարկենք։ Բայց մեր սկզբունքը ընդդիմադիր բոլոր առողջ ուժերի համախմբումն է։

— Իսկ ի՞նչ է նշանակում առողջ ուժեր։

— Դե ուժեր կան, որոնց նպատակը ոչ թե ընդդիմանալն է, այլ ընդդիմության մեջ հակասություններ եւ պառակտումներ մտցնելը։

— Արդյոք պետք չէ՞ր այդ համախմբումը իսկապես կազմակերպել նախքան ընտրությունները, որը, թերեւս ավելի արդյունավետ կլիներ։ Տարբեր քաղաքական ուժերի կողմից եղան համախմբման կոչեր, բայց այդպես էլ համախմբում չեղավ: Ընտրություններից անցել է ավելի քան 4 ամիս, հիմա համախմբվելն ի՞նչ կտա:

— Մենք առաջարկել էինք՝ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր ուժերը 2-3 խոշոր բլոկով գնան ընտրության։ Ու եթե մենք առաջարկել ենք 2-3 խոշոր առանձին բլոկով գնալ, նշանակում է մենք կողմ ենք եղել 2-3 ուժերի շուրջ համախմբման։

— Իսկ ինչո՞ւ չհամախմբվեցիք։

— Դա պետք է հարցնեք նրանց, ովքեր, օրինակ, իմանալով, որ 0-0,3 տոկոս են հավաքելու, որոշեցին գնալ առանձին։

— Դուք «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին առաջարկ արե՞լ եք համախմբման։

— Մենք ասել ենք, որ ճիշտ կլինի ընդդիմադիր ուժերը 2-3 բլոկով գնան ընտրությունների։ Այսինքն՝ Սամվել Կարապետյան, Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, նման մի ընդհանրական ցանկ։ Կարծեմ՝ բավականին հստակ պատասխանեցի ձեր հարցերին։

— Ազգային ժողով անցնելուց 4 ամիս հետո, նոր համախմբման կոչեր հնչեցնելը որքանո՞վ է արդյունավետ:

—Համախմբման կոչերը եւ համախմբելը երբեք ուշ չէ։ Սակայն վստահ չեմ, որ եթե «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն ինչ-որ մի ընդհանուր բլոկով գնային ընտրության, գումարային ձայները կլինեին ավելի շատ։ Ես չունեմ այդ օբյեկտիվ տեղեկություններն ու հաշվարկները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ