Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
ՄիջազգայինՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում։
Երթի մասնակիցները, որոնց թիվը հասնում է հազարների, Հանրապետության հրապարակից (Piazza della Repubblica) շարժվում են դեպի Կայսերական ֆորումների փողոց (Via dei Fori Imperiali)։ Նրանք բողոքում են ռազմական ծախսերի աճի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքականության, ինչպես նաև գործող կառավարության օրակարգի դեմ։
Search
Որոնել
Քաղաքական
Ներքին կյանք
24-ի նախագիծ
Միջազգային
Մշակույթ
Սպորտ
Տնտեսական
Լրահոս
Միջազգային
Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
24/10/2026 18:29
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում։
Երթի մասնակիցները, որոնց թիվը հասնում է հազարների, Հանրապետության հրապարակից (Piazza della Repubblica) շարժվում են դեպի Կայսերական ֆորումների փողոց (Via dei Fori Imperiali)։ Նրանք բողոքում են ռազմական ծախսերի աճի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքականության, ինչպես նաև գործող կառավարության օրակարգի դեմ։
Ցուցարարները տանում են տասը մետր երկարությամբ պաստառ, որի վրա գրված է. «Իտալիա՛, մի՛ մասնակցիր պատերազմին»։ Նրանք վանկարկում են Պաղեստինին աջակցող կարգախոսներ և հնչեցնում. «Ո՛չ մի ցենտ, ո՛չ մի զինվոր՝ ՆԱՏՕ-ին»։
Այն փողոցները, որոնցով շարժվում են ցուցարարները, փակված են։ Ցույցն ուղեկցվում է ոստիկանների ուժեղացված ներկայությամբ։