Արաքս համայնքում հաղթեց ՔՊ-ն Դիլիջանում 76 տոկոսով վերընտրվեց Դավիթ Սարգսյանը Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը Ծաղկաձորում հաղթեց ՔՊ-ն Եղեգնաձորում հաղթեց ՔՊ-ն Մարտունիում Հովհաննես Հովեյանն ստացել է ավելի քան 67,6 տոկոս Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.7%-ը Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը Մարտունի քաղաքում «Մեր համայնքը» դաշինքը հաղթել է ՔՊ-ին Գառնի համայնքի բնակիչները Հանուն խաղաղ և կայուն զարգացման ՔՊ-94.23% Դեմ-5.38%

Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում

Ստամբուլի իշխանություններն արգելել են «օտարերկրյա գործակալ» ճանաչված Մաքսիմ Գալկինի համերգը, որը նախատեսված էր կիրակի օրը՝ քաղաքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

 

Ինչպես հայտնի է դարձել, շաբաթ օրը ակտիվիստները կոչեր են տարածել՝ համերգի անցկացման վայրի մոտ զանգվածային բողոքի ակցիա կազմակերպելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել արտիստի ելույթը։

 

«Գալկինի համերգը չեղարկվել է. իշխանությունները թույլտվություն չեն տվել դրա անցկացման համար։ Տոմսերի դիմաց վճարված գումարները կվերադարձվեն համապատասխան տոմսային օպերատորների միջոցով։ Համերգը այլ օրվա տեղափոխելու մասին խոսք չկա»,- նշել է աղբյուրը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ